Հասարակական

Արամ Ա. «Հնարավոր չէ սպանել ճշմարտությունը նրահրապարակախոսին ýիզիկապես ոչնչացնելովե

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրանտ Դինքը տեսիլքի ու հավատքի մարդ էր։ Որպես նվիրյալ հրապարակագիր ու խմբագիր« քննադատեց Հայոց ցեղասպանության ծալքերը փակելու Թուրքիայի կողմից կատարվող բոլոր փորձերը։ Նա քաջաբար կոչ ուղղեց Թուրքիայի այժմվա պետությանը` ընդունելու անցյալի իր սխալները` ճանաչելով Հայոց ցեղասպանությունն իբրեւ Օսմանեան Թուրքիայի կողմից մարդկության դեմ նախածրագրված ու իրականացված ոճիրե,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը` դատապարտելով «Ակոսե թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը։ «Ճշմարտության ընդունումը եւ մարդկային իրավունքների հարգումը Հրանտ Դինքի հիմնական սկզբունքներն էին` ազգերին ու ժողովուրդներին հաշտության առաջնորդելով։ Հնարավոր չէ ճշմարտությունը սպանել ‎ýիզիկապես սպանելով նրա հրապարակախոսին։ Արդարության ու ազատության ձայնը հնարավոր չէ լռեցնել ահաբեկչական ստոր միջոցներով։ Հայկական դատը արդարության դատ է։ Մեկուկես միլիոն հայ նահատակների զավակները պիտի շարունակեն իրենց արդար պայքարը` հասնելու համար իրենց ոտնահարված իրավունքների վերատիրացմանըե,- ընդգծել է կաթողիկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում