Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ԵԽԽՎնախագահին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենին: Ինչպես «Արմենպրեսե- ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, ԵԽԽՎ նախագահի երկրորդ այցն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Առաջին անգամ նա Մայր Աթոռում եղել է 2005 թ-ին: Նորին սրբությունը ողջունել է ԵԽԽՎ նախագահի այցը Մայր Աթոռ` անդրադառնալով Հայաստանում, ինչպես նաեւ նախորդ տարի Աստանայում հոգեւոր առաջնորդների երկրորդ կոնգրեսի ընթացում իրենց ունեցած հանդիպումներին: Վան դեր Լինդենն իր գոհունակությունն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին` շրջակա միջավայրի պահպանման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ տարած շարունակական ջանքերի համար: Ամենայն Հայոց Հայրապետը եւ նախագահ Ռենե վան դեր Լինդենը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման սպառնալիքի եւ հարեւան երկրներում Հայ եկեղեցու կարգավիճակին վերաբերող խնդիրներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում