ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահական ընտրությունները փայլուն գնահատեց
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահական ընտրությունները փայլուն ընտրություններ էինե: Նման գնահատական տվեց ՀՀ նաախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա շնորհավորեց նորընտիր նախագահին եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լուրջ հաղթանակի համար: «Իսկապես ամեն ինչ շատ լավ էր եւ ամենակարեւորը` ամբողջ քարոզարշավի ժամանակ Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ միջամտություն չի եղել, ամեն ինչ ընթացել է քաղական գործընթացների պայքարի եւ քարոզարշավի հիման վրաե,-ասաց ՀՀ նախագահը: Ըստ նրա` ժողովրդավարական կազմակերպված ընտրությունները Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման ճանապարհին շատ լուրջ քայլ են: «Մի լսեք այն խոսակցությունները, թե չեն ճանաչում այս ընտրությունների արդյունքները: Ժողովուրդն այդ ընտրությունը կատարում է իր կյանքը կազմակերպելու համար. ոչ դրսի, ոչ Բրյուսելի, ոչ Վաշինգտոնի, ոչ Մոսկվայի համարե,-նշեց ՀՀ նախագահը: