Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնության գիր էշնորհել Ռ. Շարբաթյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր տաճարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Ռուբեն Շարբաթյանին երեկ շնորհել է օրհնության գիր` Գեւորգյան հոգեւոր ճեմարանում դասավանդման ընթացքում եւ Մայր Տաճարի երգչախմբի ղեկավարի պաշտոնում Հայաստանյայց առաքելական եկեղեցուն ու Մայր Աթոռին մատուցած բազմամյա ծառայության համար: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, պատարագի ավարտին Նորին սրբությունը վեհարանում ընդունել է Ռ.Շարբաթյանին եւ Մայր տաճարի երգչախմբին: Իր խորին երախտագիտությունը հայտնելով` Ռ.Շարբաթյանը Վեհափառ Հայրապետի գնահատանքն իր համար մեծ պատիվ է համարել` հայտնելով, որ այսուհետ առավել մեծ նվիրվածությամբ կծառայի Հայ եկեղեցուն, Մայր Աթոռին: «Առանց երգչախմբի ես ոչինչ անել չեմ կարող: Հետեւաբար այս գնահատանքը հասցեագրված է նաեւ երգչախմբի յուրաքանչյուր անդամիե,-ասել է նա: Այնուհետեւ ընթերցվել է Վեհափառ Հայրապետի կոնդակը: Արարողության վերջում օրհնության խոսք է ասել Վեհափառը` իր գնահատանքը հայտնելով Ռ. Շարբաթյանին նրա արդյունաշատ աշխատանքի ու ծառայության համար: Ամենայն Հայոց կաթողիկոսը կարեւորել է այն մեծ դերը, որ երգչախումբն իր կատարումներով ունի եկեղեցում: Նորին սրբությունն ընդգծել է, որ ի տարբերություն տարբեր բեմահարթակներում հնչող երգեցողության, եկեղեցում երգեցողությունն աղոթք է: «Մայր տաճարն Աստծո բնակավայր է, Աստծո տուն է, եւ այնտեղ ձեր երգեցողությամբ դուք պաշտամունք եք մատուցում Աստծուն, եւ ձեր այդ ծառայությունը պետք է լինի ձեր կարողությունների ու ձեր հոգու լավագույնըե,- ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում