Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցականուղերձ է հղել անվանի գեղանկարիչ Սուրեն Մուրադյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի մահվան կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական գիր է ուղղել հանգուցյալի ընտանիքի անդամներին ու մերձավորներին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, հայրապետական ցավակցագրի մեջ ասվում է. «Ցավով տեղեկացանք մեր ժողովրդի տաղանդավոր զավակ Սարգիս Մուրադյանի մահվան մասին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր անկեղծ ցավակցությունն ենք բերում հոգելույս հանգուցյալի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին, ստեղծագործող ընկերներին ու մերձավորներին: Սարգիս Մուրադյանն իր բարձր արվեստով արժանի տեղ ունի հայ գեղանկարչության երախտավորների շարքում: Գեղարվեստի շնորհաշատ ու նվիրյալ մշակն իր բեղմնավոր կյանքի ընթացքում ստեղծեց ուրույն եւ մեծարժեք կտավներ, որոնք հարստացնում են հայ մշակույթի անդաստանը: Ջերմ սիրով նա ծառայեց մեր հայրենիքին ու ժողովրդին` իր նվիրումն ու անմնացորդ ջանքերը բերելով նաեւ Հայաստանի անկախության վերահաստատմանն ու մեր երկրի առջեւ ծառացած դժվարությունների հաղթահարմանը: Հայրենասեր հայորդին բարի հիշատակ է թողնում մեր ժողովրդի հոգում` ի Տեր ննջելով արժանավոր գործերով եւ ստեղծագործական արգասավոր վաստակով: Մեր հոգեբուխ աղոթքն է« որ բազումողորմ Աստված երկնային երանավետ բարձունքներում խաղաղության մեջ ընդունի իր ծառայի՝ Սարգիս Մուրադյանի լույս հոգին` դասելով «ընդ սուրբս եւ ընդ սիրելիս անուան Իւրոյե: Թող Տերը Սուրբ Հոգու շնորհով մխիթարություն ու սփոփանք պարգեւի Մուրադյան ընտանիքի սգակիր անդամներինե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում