Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը Լիբանանում ԳԴՀ դեսպանի հետ քննարկել է Լիբանանի քաղաքական վերջին զարգացումներին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հուլիսի 2-ին ընդունել է Լիբանանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մարիոս Հաասին: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիսից, հանդիպման ընթացքում արծարծվել են Միջին Արեւելքին եւ մասնավորապես Լիբանանին հուզող քաղաքական վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր տեսակետներն ու պատկերացումներն է փոխանցել հարցերի խաղաղ լուծման եւ հատկապես Լիբանանը ներկա իրավիճակից դուրս բերելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում