Մեկնարկեց «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. կառուցենք հավատովե շինարարական ծրագիրը
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Երկրորդի գլխավորությամբ այսօր մեկնարկ տրվեց «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. կառուցենք հավատովե շինարարական ծրագրին: Դեռեւս անցած տարի Հայաստանյայց Առաքելական եկեղեցու եւ «Միջազգային Հաբիթաթե քրիստոնեական բարեգործական կազմակերպության միջեւ ստորագրված համագործակցության համաձայնագրով ծրագրի շրջանակներում «Հայկական Հաբիթաթըե երեք տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի Հայաստանի տարբեր մարզերում տնազուրկ, կարիքավոր ընտանիքների համար կառուցում է 37 տուն: Այս տարի տնային պայմաններով կապահովվեն Վայոց Ձորի, Լոռու, Արարատի եւ Արմավիրի մարզերի բնակիչները. կավարտվի 27 կիսակառույց տների շինարարությունը, կվերանորոգվի 10 տուն: Ծրագիրի բացման ընթացքում ներկաներին մանրամասներ հաղորդվեցին Հաբիթաթի գործունեության, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ համագործակցության եւ «Կառուցենք հավատովե ծրագրի մասին: Հայկական Հաբիթաթի անունից խորհրդի նախագահ Վարդան Թովմասյանը աջակցության համար խորին երախտագիտություն հայտնեց Ամենայն Հայոց կաթողիկոսին, Միջազգային Հաբիթաթի տնօրենների խորհրդին, նաեւ Հաբիթաթի տեղացի գործընկերներին, միջազգային աջակից կազմակերպություններին եւ կամավորներին: Հայկական Հաբիթաթի տեղացի հովանավորներից «ՎիվաՍելլե ընկերության շնորհիվ շինարարական ծրագրի շրջանակներում նոր բնակարաններով կապահովվեն տասը ընտանիքներ: «Այս ծրագիրը վկայում է, որ բարեսիրությունը կա եւ մնում է մեր եկեղեցու գործունեության հիմնաքարերից մեկըե,- նշեց ՀՀ նախագահի խորհրդական Սերգո Երիցյանը` ՀՀ Նախագահի անունից գնահատանքով անդրադառնալով այս ծրագրի անհրաժեշտությանը եւ կարեւորելով ծրագրի շարունակությունն ու ընդլայնումը: Ծրագրի բացման արարողությունը եզրափակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության խոսքով: Արարողությանը ներկա էին տեղական գործընկերներ եւ հովանավորներ, միջազգային, եվրոպական եւ հայկական Հաբիթաթի ներկայացուցիչներ, դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստան ժամանած ԱՄՆ կամավորների խումբը: Շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի ապրիլի 11-14-ին, Միացյալ Նահանգաներից ժամանած կամավորների հետ միասին: Նրանք կաշխատեն կիսակառույց տների շինարարության վրա, ինչը ընտանիքներն սկսել են դեռ տարիներ առաջ, բայց բավարար միջոցներ չունենալու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել: Հիշեցնենք, որ անցած տարի այս ծրագրի միջոցով բարվոք բնակարանային պայմաններով ապահովվել է 24 ընտանիք Գավառում եւ 13 ընտանիք` Հայաստանի տարբեր մարզերում: «Հայկական Հաբիթաթըե 2000 թ-ից առ այսօր օգնել է շուրջ 300 ընտանիքի` բարելավելով նրանց տնային պայմանները: