Ն. Սիսակյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին ընդունել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է ակադեմիկոս Նորայր Սիսակյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Կենսաքիմիայի, մոլեկուլյար, ճառագայթային կենսաբանության եւ գենետիկայի հիմնահարցերըե թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Գիտաժողովի աշխատանքները եւ մասնակիցներին ներկայացրել է ակադեմիկոս Ծովակ Ավագյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում Նորին սրբությունն իր գնահատանքն է հայտնել հայ ժողովրդի արժանավոր զավակի, մեծանուն գիտնականի հիշատակին նվիրված գիտաժողովների կազմակերպիչներին` կարեւորելով նման միջոցառումների անցկացումը, ինչը նպաստում է ժողովուրդների մերձեցմանը եւ փոխհամագործակցությանը: «Հաճելի է տեսնել, որ այսպիսի առիթները նաեւ ծառայում են բարի ավանդույթների վերականգնմանը մեր երկու ժողովուրդների գիտական շրջանակներում տասնամյակների համագործակցության եւ մեր բարեկամության ոգու վերհաստատմանըե,- նշել է Վեհափառ Հայրապետն իր խոսքում: Նա կարեւորել է մեծ գործիչների գիտական ձեռքբերումների վերաարժեւորումը եւ դրանց արդյունքների ծառայեցումը հանուն մարդկության առաջընթացի ու բարօրության: Ներկաների անունից շնորհակալական խոսքով Նորին սրբությանն է դիմել Նորայր Սիսակյանի որդին` Դուբնայի Միջուկային հետազոտությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Սիսակյանը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները