Հասարակական

Ապրիլի 10-ին կմեկնարկի ամենամյա երկրորդ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բե շինարարական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 10-ին Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում կմեկնարկի ամենամյա երկրորդ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բե շինարարական ծրագիրը, որին իր հայրապետական օրհնությունը կտա Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ծրագրին կմասնակցեն ինչպես Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները, այնպես էլ հայաստանցի ու տարբեր երկրներից Հայաստան ժամանող կամավորները: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին «Հայկական Հաբիթաթե-ից, շինարարական աշխատանքները կընթանան ապրիլից մինչեւ հոկտեմբեր` բնակարանային բարվոք պայմաններ ունենալու հնարավորություն տալով 37 ընտանիքիների` ի խորհրդանշումն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայ Առաքելական եկեղեցու 36 թեմերի: Այս տարի Վայոց Ձորի, Լոռու, Արարատի եւ Արմավիրի մարզերում կավարտվի 27 կիսակառույց տների շինարարությունը եւ կվերանորոգվի 10 տուն: Եկեղեցիներն ու անհատները, ներդնելով 7360 ԱՄՆ դոլար, կարող են մասնակցել «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բե շինարարական ծրագրին եւ հովանավորել մեկ ընտանիքի` ունենալու հարմարավետ տուն: Շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի ապրիլի 11-14-ին, ԱՄՆ-ից ժամանող միջազգային կամավորների հետ միասին: Նրանք կաշխատեն կիսակառույց տների շինարարության վրա, ինչը ընտանիքներն սկսել են դեռ տարիներ առաջ, բայց բավարար միջոցներ չունենալու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել: Անցած տարի այս ծրագրի միջոցով բարվոք բնակարանային պայմաններով ապահովվել է 24 ընտանիք Գավառում եւ 13 ընտանիք` Հայաստանի տարբեր մարզերում: «Հայկական Հաբիթաթըե 2000 թ-ից առ այսօր օգնել է շուրջ 300 ընտանիքի` բարելավելով նրանց տնային պայմանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում