ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Եգիպտոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք, կրթության եւ տնտեսության ոլորտների ներկայացուցիչներ: Այսօր տեղի կունենա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հոսնի Մուբարաքի առանձնազրույցը, որից հետո Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար դոկտոր Ամր Մուսայի, ապա եւ Լիգայի անդամ պետությունների դեսպանների հետ, որի ժամանակ հանդես կգա ելույթով: Ռոբերտ Քոչարյանը կայցելի նաեւ Եգիպտոսում ՀՀ դեսպանատուն, կհանդիպի դեսպանատան բարերարների խորհրդի անդամների հետ: Ապրիլի 15-ին նախատեսված է ՀՀ նախագահի հանդիպումը Եգիպտոսի վարչապետ դոկտոր Ահմադ Նազիýի հետ, որից հետո կստորագրվեն երկկողմ համագործակցության մեկ տասնյակ համաձայնագրեր. մասնավորապես` Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ քրեական հարցերում իրավական փոխօգնության մասին, Էքստրադիցիայի մասին, Հանցավորության դեմ պայքարի բնագավառում համագործակցության եւ փոխօգնության մասին, Մաքսային բնագավառում համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրերը, Հայաստանի եի Եգիպտոսի միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին գործնական ծրագիրը, Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ Կահիրեի համալասարանի միջեւ համագործակցության, Հայ-եգիպտական գործարարների համատեղ գործարար խորհուրդ ստեղծելու մասին եւ Միջինարեւելյան լրատվական գործակալության եւ «Արմենպրեսե գործակալության միջեւ համագործակցության պայմանագրերը: Այցի շրջանակներում տեղի կունենա նաեւ հայ-եգիպտական գործարար համաժողով:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres