Հասարակական

Վ. Օսկանյան «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտնական այցը Եգիպտոս կարեւոր էր թե’ քաղաքական, թե՛ տնտեսական առումովե

13 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտնական այցը Եգիպտոս կարեւոր էր թե’ քաղաքական, թե՛ տնտեսական առումովե,- գնահատելով ապրիլի 14-16-ը ԵԱՀ կատարած ացի արդյունքները` նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Արտգործնախարարի խոսքով` այս կամ այն երկրի մասին խոսելիս հաճախ ասվում է, թե տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Այս միտքն ավելի քան կիրառելի է Եգիպտոսի դեպքում, որովհետեւ, երբ թվերով ենք վերլուծում, գրեթե զրոյական վիճակում է գտնվում՝ հակառակ այս երկրի մեծ ներուժի: Փորձում ենք որոնել պատճառները. իհարկե, կարելի է բազմաթիվ պատճառներ գտնել, բայց հաշվի առնելով լուրջ քաղաքական խոչընդոտների բացակայությունը, անընդունելի է տնտեսական հարաբերությունների նման մակարդակը: Այդ պատճառով էլ այցի ընթացքում ՀՀ նախագահը հիմնական ուշադրությունը դարձրեց տնտեսական հարցերի վրաե,- ասաց Վ. Օսկանյանը: Քաղաքական առումով եւս այցը հատկանշական էր, հատկապես` հաշվի առնելով Եգիպտոսի տեղն ու դերն արաբական, իսլամական աշխարհում եւ աýրիկյան մայրցամաքում: «Եգիպտոսն այն բացառիկ երկրներից է, որը կարծես եռոտանիի նման այս տարածաշրջանում նստած է՝ ամեն ոտքը մի ուղղությամբ. անդամ է Աýրիկյան միության կազմակերպության, Իսլամական կոնýերանսի, Արաբական լիգայի, եւ ինքն առանձին վերցրած արդեն լիդեր է արաբական աշխարհում: Վերջերս մրցակցություն կա Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ՝ արաբական աշխարհում ղեկավարություն վերցնելու առումով: Համենայն դեպս, հակառակ այդ մրցակցության, Եգիպտոսը թերեւս մնում է առաջատարը, եւ բազմաթիվ արաբական երկրներ հետեւում են Եգիպտոսի դիրքորոշմանը տարբեր հարցերի նկատմամբ: Այս բոլորը հաշվի առնելով, նախագահների հանդիպումը քաղաքական երկխոսության առումով մեծ նշանակություն ունի, որովհետեւ ոչ միայն քննարկվել են մեր տարածաշրջանին վերբերող հարցեր, Լեռնային Ղարաբաղի խնդիրը, այլեւ այս տարածաշրջանի հարցերըե,- ասաց Վ. Օսկանյանը: ՀՀ նախագահը հայտնել է իր դիրքորոշումը արաբական աշխարհում տարբեր խնդիրների վերաբերյալ՝ Իրաք, Լիբանան, Պաղեստին: Արտգործնախարարի բնորոշմամբ` բավական լուրջ, ծանրակշիռ երկխոսություն է տեղի ունեցել՝ փոխադարձ փոխըմբռնման մթնոլորտում: «Ինչպես նախագահն առիթ ունեցավ ասելու, կարծես թե Եգիպտոսի հետ դիրքորոշումների բավական մեծ համընկնում կա այս հարցերում: Հատկանշական է այստեղ շեշտել, որ վերջին տասնամյակում Հայաստանի դիրքորոշումն Արաբական դատի նկատմամբ միշտ դրական է եղել, ՄԱԿ-ում քվեարկությունների առումով մեր դիրքորոշումները միշտ համահունչ են եղել արաբական աշխարհի, հատկապես` Եգիպտոսի դիրքորոշման հետ: Դա էապես նպաստել է փոխադարձաբար Եգիպտոսի կողմից Ղարաբաղի հարցում դրական դիրքորոշում ունենալուն, նա հետեւել է հիմնականում Մինսկի խմբի համախագահների դիրքորոշմանը, որը, շատ հաճախ Իսլամական կոýերանսի անդամ երկրների մոտ տեղի չի ունենում: Մենք հիմնականում քաջալերում ենք բոլորին, որ նույն ուղղությունը վերցնեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ դիրքորոշումը շարունակելե,- տեղեկացրեց նախարարը: Նա ուշագրավ համարեց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի ելույթն Արաբական լիգայի անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ` նշելով, որ Հայաստանը ոչ արաբական այն հազվագյուտ երկրներից է, որ փոխըմբռնման հուշագիր ունի այս կազմակերպության հետ քաղաքական երկխոսության առումով: «Հենց այս հուշագրից ելնելով էլ նախագահին հնարավորություն ընձեռվեց դեսպանների առաջ ելույթ ունենալ: Կարծում եմ, որ բավականին բովանդակային ելույթ էր եւ դրական ընկալվեց: Նախագահը խոսեց ոչ միայն մեզ հուզող, մեզ վերաբերող հարցերի մասին, այլ նաեւ անդրադարձավ արաբներին հուզող հարցերին, ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը: Մեծ ոգեւորությամբ ընդունվեց հատկապես Իրաքի հետ կապված նախագահի հնչեցրած այն միտքը, որ Իրաքի հարցի լուծման համար պետք է զուգահեռաբար երեք ուղղություններով աշխատել. ներքին երկխոսություն ծավալել Իրաքի տարբեր հատվածների միջեւ, երկխոսության մեջ ներգրավել հարեւան եւ այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն Իրաքում, սկսել միջազգային ուժերի փուլային դուրս բերումըե,- նկատեց Վ. Օսկանյանը: Նախարարը արդյունավետ համարեց ԵԱՀ վարչապետ Ահմադ Նազիýի հետ հանդիպումը: «Կարելի է ասել, որ արդեն կոնկրետ պայմանավորվածություն կա, կորցրած ժամանակը շահելու համար, սկսել միանգամից ազատ առեւտրի դաշտ ստեղծելու գաղափարից, որը երկու երկրների միջեւ էապես կխթանի առեւտուրը եւ տնտեսական հարաբերություններըե,- ասաց Վ. Օսկանյանը` նշելով, որ հանդիպման ընթացքում արդեն հստակ հանձնարարականներ են տրվել, որպեսզի երկու կողմերը եկող ամսվա ընթացքում հանդիպեն եւ սկսեն կոնկրետ մանրամասներ քննակել Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրային ռեժիմ ստեղծելու մասին: «Կարծում եմ, որ սա մեծ հնարավորություններ է բացելու: Եգիպտոսը նման հարաբերություններ, պայմանագրեր ունի բազմաթիվ երկրների հետ, այնպես որ նրանք փորձ ունեն, եւ իրենց համար դա դրական արդյունքներ է տվել: Եգիպտոսի վարչապետը միանգամից ընդունեց այս գաղափարը, եւ հանձնարարվեց անմիջապես գործընթացն սկսելե,- տեղեկացրեց ԱԳ նախարարը: Կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: «Մենք շատ դրական ենք գնահատում այս այցը եւ գտնում ենք, այն լուրջ խթան է լինելու տնտեսական երկկողմ հարաբերությունների համարե,- նշեց Վ. Օսկանյանը: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ եգիպտական կողմը մեծ պատրաստակամությամբ է քննարկել Հայաստանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հարցը: Մեկ-երկու ամսվա ընթացքում պետք է նախագիծն ուղարկվի, որի արդյունքները, ըստ նախարարի, դժվար է թերագնահատել: Համաձայնագիրը հնարավորություն կտա եգիպտական եւ հայկական կողմի գործարարներին առանց մաքսային վճարների, առանց մաքսատուրքերի, քվոտաների եւ լիցենզիաների ներմուծել եւ արտահանել ապրանքներ ու ծառայություններ: Հայաստանի համար կարեւոր է այնպիսի ապրանքատեսակների ներմուծումը, որոնք կարող են հետագայում լուրջ ազդեցություն ունենալ ներդրումային դաշտի, նոր տեխնոլոգիական արտադրանք թողարկելու վրա: Այցելության ընթացքում հայկական պատվիրակությունը եղել է Եգիպտոսում ստեղծված ինýորմացիոն տեխնոլոգիաների «Smart villageե տարածքում: Պատվիրակության կազմում են եղել նաեւ Հայաստանում ոլորտի առաջատարներ «Սինոփսիսե, «Արմինկոե, «Յունիկոմպե ընկերությունների ներկայացուցիչները, պայմանավորվածություն է ձեռք բերվել եգիպտական կողմի խորհրդատվությամբ այս փորձը կիրառել նաեւ Հայաստանում: Նախարարը կարեւոր համարեց նաեւ հայ գործարարների հանդիպումը Եգիպտոսի գործընկերների հետ: Կազմակերպվել է մեկ պաշտոնական համաժողով՝ Եգիպտոսի միջազգային տնտեսական համագործակցության նախարարի մասնակցությամբ, ով միեւնույն ժամանակ Հայաստանի եւ Եգիպտոսի միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է: Բացի այդ, անցկացվել են եւս երկու մասնագիտական համաժողովներ՝ ինýորմացիոն տեխնոլոգիաների ու տարբեր սեկտորների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Սրանք այն ոլորտներն են, որտեղ հնարավոր է տնտեսական համագործակցություն: Որոշակի շեշտադրումներ կային ուղղված առողջապահական սարքավորումների, դեղագործության, զբոսաշրջության զարգացման վրա, նրանց փորձի կիրառմանն այս ոլորտներում: Զբոսաշրջության ոլորտում ավելի խորը վերլուծություն պետք է արվի: Կան որոշակի ձեւավորված հարաբերություններ, բայց պետք է զարգացնել ընկերությունների եւ պետական մարմիների միջեւ գործակցությունը՝ ըստ մեզ համար կարեւոր ուղղությունների: Մասնավորապես, օգտագործել եգիպտական փորձը մշակութային տուրիզմի զարգացման առումով: Այստեղ Հայաստանը ստիպված պետք է լինի ավելի շատ միջոցներ տրամադրել պատմագիտական, երկրաբանական, հնագիտական ուսումնասիրություններին, ձեւավորել նոր ենթակառուցվածքներե,- նշեց Կ. Ճշմարիտյանը: Եգիպտոսին Հայաստանը հետաքրքրել է նաեւ ինովացիոն համակարգերի ներդրման փորձի առումով: Մասնավորապես` նրանք տպավորվել են այն հանգամանքից, որ Հայաստանն իր տնտեսական ռազմավարության մեջ ընտրել է գիտատար տնտեսության ստեղծումը եւ շուտով ՀՀ կառավարություն ներկայացվելիք «Կայուն տնտեսական զարգացման ռազմավարությանե նախագծում ներառված են այդ հարցերը: Եգիպտական կողմը հետաքրքրվել է Հայաստանում առկա գիտատար տնտեսության արդյունքներից օգտվելու հնարավորություններով: Նախարարի գնահատմամբ` համագործակցությունը կարող է բազմակողմ լինել, արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է նպատակաուղղված աշխատանք: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը տեղեկացրեց, որ հայ-եգիպտական գործարար առաջին հանդիպմանը եգիպտական կողմից մասնակցել են տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող մոտ 40, իսկ Հայաստանից՝ 19 գործարար՝ սննդի վերամշակման, շինարարության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները ներկայացնող: Հանդիպման վերջում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության եւ Եգիպտոսի գործարարների ասոցիցիայի միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր: Հիմնվել է հայ-եգիպտական գործարար հանձնաժողով, որը կմշակի եւ կներկայացնի ներդրումային քաղաքականության, արտահանման եւ ներկրման ծավալները մեծացնելու առաջարկներ: Երկրորդ հանդիպումը կայացել է Եգիպտոսի արդյունաբերողների կոնýեդերացիայում, որն իրականացնում է համաեգիպտական արդյունաբերակաան պալատի ýունկցիա եւ իր մեջ ներառում է մոտ 25 ճյուղային պալատներ: Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ ներկայացրել են տնտեսության պոտենցիալի շնորհանդես: Այստեղ եւս միության եւ կոնýեդերացիայի միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր: «Համաձայնություն ձեռք բերվեց մի քանի ամիս հետո Երեւանում ընդունել Եգիպտոսի խոշոր գործարարների պատվիրակությանը, ովքեր տեղում կծանոթանան Հայաստանում իրենց համար պոտենցիալ ոլորտներում աշխատող գործարարների հետ, որպեսզի եգիպտական խոշոր կապիտալն ուղղվի հատկապես դեղագործության, շինարարության, սննդի վերամշակման ոլորտներ: Շատ կարեւորում ենք, որ միջկառավարական համաձայնագրի շրջանակում համաձայնություն ստեղծվեց ազատ առեւտրի ռեժիմ հաստետել: Սա հատկապես եգիպտական կողմի համար շատ կարեւոր է, որպեսզի նրանք ավելի հարմար եւ կայուն իրավական դաշտով աշխատեն մեր շուկայի հետ: Իսկ եթե ժամանակի ընթացքում եգիպտական կողմի խոստումն իրականացվի՝ բացվի Կահիրե- Երեւան ուղիղ չվերթ, ապա թե՛ զբոսաշրջության, թե՛ գործարարության կապերը կակտիվանան: Նախատեսվում է մինչեւ աշուն բացել այս չվերթըե,- ասաց Ա. Ղազարյանը: Ըստ նրա` սա առաջին համարձակ քայլն է երկու երկրների գործարարների կողմից՝ հասկանալու մինչ այժմ եղած խոչընդոտների լուծման ճանապարհները եւ հայտ ներկայացնելու՝ մեծացնել արտաքին տնտեսական փոխհամագործակցության ծավալները: Նա հիշեցրեց, որ դեռեւս 90-ականների սկզբին համագործակցությունը մեծացնելու առաջին փորձն անհաջողության մատնվեց, որի պատճառն այն էր, որ երկու երկրների գործարարները չկարողացան իրար հետ աշխատելու առանձնահատկությունը գտնել, «մեր շուկան, գործարարներն այդքան վարժ չէին արտաքին առեւտրի գործունեության ոլորտումե: «Այսօր մենք փորձառու ենք, հաջողությամբ աշխատում ենք ռուսական, եվրոպական, ամերիկյան շուկաներում: Հայաստանը Եգիպտոս կարող է արտահանել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իր այսօրվա փորձը, ճշգրիտ կառավարող մեքենաշինությունը, մթերքների, հյութերի որոշ տեսականի՝ մասնավորապես սառեցված մրգեր, էկոլոգիապես մաքուր հումքի վրա ստեղծված պահածոներ: Մեզ համար տեղափոխման առումով Եգիպտոսը որպես շուկա նույնպես հարմար է, քանի որ Միջերկրական ծովի նավահանգիստ է: Եգիպտոսից կարելի է ներկրել հումքային բնամթերքե,- նշեց Ա. Ղազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում