Հասարակական

Ռոբերտ Քոչարյանը եւ Հոսնի Մուբարաքը քննարկել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանային, միջազգային ու տնտեսական ոլորտի հարցեր

15 րոպեի ընթերցում

ԿԱՀԻՐԵ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (հատ. թղթ. Հ. Զորյան): Մեծ հագեցվածություն ունեին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած եռօրյա պաշտոնական այցի առաջին երկու օրերը: Ապրիլի 14-ի առավոտյան ՀՀ նախագահը ժամանելով Կահիրե` անմիջապես ուղեւորվեց Եգիպտոսի Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ եւ տեղի ունեցավ դիմավորման պաշտոնական արարողությունը: Երկկողմ համագործակցության, տարածաշրջանային, միջազգային ու տնտեսական ոլորտների շուրջ ծավալվեց նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հոսնի Մուբարաքի առանձնազրույցը: Վերջինս ՀՀ նախագահը գնահատեց որպես հետաքրքիր ու բովանդակալից: Քննարկված հարցերի թվում են եղել նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի զարգացումները, Հ. Մուբարաքի խնդրանքով Ռ. Քոչարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա իրադրությունը: «Շատ հարցերի շուրջ բավական նմանատիպ մոտեցումներ ունենք եւ, ակնառու է, որ մեր արտգործնախարարներն այս հարցերի շուրջ կարող են ավելի ակտիվ համագործակցելե,-նշեց Ռոբերտ Քոչարյանը: «Հիացնում են հազարամյակների պատմություն ունեցող այս պետության ժամանակակից եւ առաջադեմ պատկերը, զարգացման տեմպերը: Հայ-եգիպտական կապերն ընդարձակ են եւ բազմաշերտ: Դրանց հետագա խորացումը մեր բանակցությունների հիմնական առարկան էե,-Արաբական պետությունների լիգայի(ԱՊԼ) գլխավոր քարտուղար դոկտոր Ամր Մուսայի հետ զրույցին հաջորդած` ԱՊԼ երկրների դեսպանների հետ հանդիպմանն ունեցած իր ելույթում ասաց ՀՀ նախագահը: Նրա խոսքերով` երբ հայ ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց Օսմանյան Թուրքիայում, արաբական երկրներն առաջինն էին, որ օգնության ձեռք մեկնեցին` ապաստան տրամադրելով եւ հնարավոր աջակցություն ցուցաբերելով հարյուր հազարավոր մարդկանց: Հայ ժողովուրդը երբեւիցե չի կարող մոռանալ արաբ ժողովրդի նման վերաբերմունքը եւ դա, ըստ Ռոբերտ Քոչարյանի, իր արտացոլումն ունի նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը հետեւողականորեն զարգացրել է իր հարաբերությունները արաբական երկրների հետ եւ մշտապես իր համերաշխությունը հայտնել մերձավորարեւելյան խաղաղ գործընթացներում արաբական դիրքորոշմանը: «Մերձավոր Արեւելքն այսօր ապրում է իր նորագույն պատմության թերեւս ամենաբարդ եւ բախտորոշ ժամանակաշրջանը: Տարածաշրջանում ծավալված անհաշտ պայքարը սպառնում է ընդգրկել ավելի ու ավելի մեծ թվով երկրներ` վտանգելով ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային կայունությունըե,- նշեց ՀՀ նախագահը` համոզմունք հայտնելով, որ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հաստատմնան գործում առանցքային նշանակություն ունի պաղեստինյան հարցի լուծումը: Դա ուղղակիորեն կնպաստի տարածաշրջանում լարվածության չեզոքացմանը, արդար եւ տեւական խաղաղությանը: Ի պատասխան դեսպաններից մեկի հարցին` Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Մենք համակրում ենք պայքարող ժողովրդին, բայց եւ հասկանում ենք, որ հենց պաղեստինցիները պետք է գիտակցեն, որ իրենց ուժն առաջին հերթին իրենց միասնության մեջ է եւ իրենք պետք է ավելի կազմակերպված ձեւով ապացուցեն բոլորին, որ ի վիճակի են վերականգնել եւ կատարել այն բոլոր գործառույթները, որոնք յուրաքանչյուր պետություն պետք է կատարիե: Անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին` ՀՀ նախագահը նշեց, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է տեսնել Իրաքը որպես ինքնիշխան, կայուն եւ անվտանգ պետություն: Նա կարծիք հայտնեց, որ Իրաքում կարգավորման գործընթացը պետք է ընթանա երեք ուղղություններով` ներքին էթնոկոնýենսիոնալ երկխոսության հաստատում, շահագրգիռ պետությունների դրական ներգրավումը խաղաղ գործընթացներին, արտասահմանյան ռազմական ներկայության փուլային կրճատում: Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը կարեւորեց, որ այդ երեք գործընթացները գնան զուգահեռ: ՀՀ նախագահն իր տեսակետը ներկայացրեց նաեւ Լիբանանում ստեղծված իրավիճակի առնչությամբ` հայ-լիբանանյան կապերը բնութագրելով որպես բացառիկ: «Այստեղ տեղի ունեցող իրադարձությունները մեզ առանձնահատուկ ցավ են պատճառում` հաշվի առնելով շատ եւ շատ հանգամանքներ: Հիասքանչ այդ երկրում կայունության եւ հուսալի անվտանգության հաստատումը դարձել է հրամայական ամբողջ տարածաշրջանի համարե,-նշեց Ռոբերտ Քոչարյանը` ընդգծելով թե’ լիբանանահայ համայնքի, թե’ արաբների ակտիվ գործունեությունը Հայաստանի տնտեսության մեջ: «Մենք ակնկալում ենք բազմաշերտ եւ բազմաբնույթ կապեր ունենալ արաբական երկրների հետե,-ասաց ՀՀ նախագահը` այդ կապերի խորացման գործում կարեւորելով ոչ միայն տեղի հայ համայնքի, այլեւ արաբների աշխույժ գործակցությունը: Հայաստանի նախագահը ԱՊԼ երկրների դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձավ նաեւ ՀՀ արտաքին քաղաքականությանը, տնտեսության առանձնահատկություններին ու առաջնահերթություններին, մշակութային համագործակցությանը, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Վերջինիս առումով Ռոբերտ Քոչարյանը բարձր գնահատական տալով ԵԱՀԿ միջնորդական ջանքերին` միաժամանակ նշեց, որ գործընթացին մեծապես վնասում են դրանից դուրս ղարաբաղյան կարգավորման շուրջ տարբեր կառույցներում ընդունվող տարբեր բանաձեւերը: Նա ներկա դեսպանների միջոցով կոչ արեց ԱՊԼ անդամ երկրների կառավարություններին ձեռնպահ մնալ տարբեր կազմակերպություններում ԼՂՀ խնդրի շուրջ բանակցային գործընթացների հետ առնչություն չունեցող բանաձեւերին միանալուց: «Ակտիվ քաղաքական շփումներ ընթանում են արաբական մի շարք երկրների հետ, եւ մենք տարբեր միջազգային կազմակերպություններում այդ համագործակցությունն ուղղակի համակարգված ձեւով ենք իրականացնումե,- պատասխանելով դիվանագետներից մեկի հարցին` ասաց Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` վերջին տարիներին փորձ է արվում զարկ տալ տնտեսական կապերին: Եգիպտոս այցի ընթացքում շեշտադրվում է հենց այս ոլորտը: «Ներուժը մեծ է. տնտեսության կառուցվածքով մրցակից չենք, կարող ենք փոխլրացնել միմյանց, պարզապես պետք է ակտիվ աշխատենքե,- նշեց ՀՀ նախագահը` կարեւորելով նաեւ տրանսպորտային հաղորդակցության խնդիրների հաղթահարումը: «Մեզ համար մեծ պատիվ էր Հայաստանի նախագահին հյուրընկալել այստեղ, քանի որ հայերի եւ արաբների միջեւ հարաբերությունները պատմական ջերմ են մինչեւ այսօրե,- նշեց ԱՊԼ գլխավոր քարտուղար Ամր Մուսան: Երեկոյան ՀՀ նախագահն ու նրան ուղեկցող պատվիրակության անդամները Եգիպտոսում ՀՀ դեսպանատանը հանդիպեցին եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ռոբերտ Քոչարյանը շնորհակալագրեր հանձնեց դեսպանության բարերարների խորհրդի մի խումբ անդամների: Ապրիլի 15-ի առավոտյան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անհայտ զինվորի հուշարձանին եւ ԵԱՀ նախկին նախագահ Անվար Սադաթի գերեզմանին ծաղկեպսակներ դնելուց հետո ուղեւորվեց Ալ Ազար, որտեղ հանդիպեց մեծագույն իմամ շեյխ Սայիդ Տանտավիի հետ: Վերջինս բարձր գնահատելով ՀՀ նախագահի այցը` կարեւորեց երկխոսությունը տարբեր գաղափարների ու կրոնների միջեւ: Նրա համոզմամբ` կրոնների տարբերությունը չի խանգարում մարդկության համախմբմանը: Դրա վառ օրինակն է Եգիպտոսը, որի լիիրավ քաղաքացի են զգում իրենց նաեւ հայերը: «Հայերը իրենց աշխատանքով, դրական դերակատարմամբ ստիպեցին, որ հարգեն իրենցե,-նշեց շեյխը` ընդգծելով, որ Եգիպտոսում բոլոր քաղաքացիներն իրավահավասար են: Նա մեծապես կարեւորելով համագործակցությունը տարբեր կրոնների միջեւ, համոզմունք հայտնեց, որ արմատականությունն ու ազգայնականությունը միայն թուլացնում են տվյալ երկիրը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ հայերի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար` ՀՀ նախագահը նշեց, որ լինելով մի տարածաշրջանում, որտեղ հատվում են տարբեր քաղաքակրթություններ, մեծապես կարեւորվում է միմյանց մշակույթների ու ավանդույթների իմացությունը: Ըստ նրա` եգիպտահայերը, պահպանելով իրենց ազգային դիմագիծը, միաժամանակ իրենց զգում են այդ երկրի նվիրյալ քաղաքացիներ, եւ դա բխում է նաեւ Եգիպտոսում ձեւավորված բարյացակամության մթնոլորտից: Համագործակցության միանգամից ութ պայմանագիր ստորագրվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիýի ընդլայնված կազմով հանդիպումից հետո: Երկկողմ պայմանագրեր ստորագրվեցին մաքսային բնագավառում համագործակցության եւ փոխօգնության մասին, քրեական հարցերում իրավական փոխօգնության, էքստրադիցիայի մասին, հանցավորության դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին, Հայ-եգիպտական գործարար խորհուրդ ստեղծելու, Երեւանի բժշկական համալսարանի եւ Կահիրեի համալսարանի միջեւ, Միջինարեւելյան եւ «Արմենպրեսե լրատվական գործակալությունների միջեւ համագործակցության մասին, ինչպես նաեւ գործնական ծրագիր` ՀՀ եւ ԵԱՀ միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին: «Հույս ունենք, որ այսօր ստորագրված պայմանագրերը թույլ կտան զարգացնելու մեր հարաբերությունները տնտեսության եւ մշակութային բնագավառներումե,- ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Եգիպտոսի վարչապետը: Նրա խոսքերով` պետք է ամեն ինչ անել, որպեսզի երկու երկրների տնտեսական հարաբերությունների մակարդակը համահունչ լինի քաղաքական բարձր մակարդակի կապերին: ԵԱՀ վարչապետը կարեւորեց գիտական եւ կրթական ոլորտում գործակցության խորացումը: Կարեւորելով Երեւանի բժշկական եւ Եգիպտոսի համալսարանների միջեւ կնքված պայմանագիրը` նա տեղեկացրեց, որ վերջինս համաձայնություն է տվել բացելու հայագիտական ամբիոն, ինչը, ըստ Ահմադ Նազիýի, հնարավորություն կտա մշակութային առումով ավելի մերձեցնելու երկու ժողովուրդներին: Ըստ ՀՀ նախագահի` ԵԱՀ վարչապետի հետ պայմանավորվել են տնտեսական կապերն ուժեղացնելու համար գնալ առավել համարձակ քայլերի: Դա առաջին հերթին վերաբերում է ազատ տնտեսական առեւտրի ռեժիմի հաստատման հարցի քննարկմանը: Թե’ Եգիպտոսը, թե’ Հայաստանը նման փորձ ունեն, ուստի Ռոբերտ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ այն կարող է դրական արդյունք ունենալ: Երկու երկրներում էլ առաջնահերթ զարգացման ուղղություններից է վերցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ եւս համագործակցության հնարավորություններ կան: Հեռանկարային ոլորտ է զբոսաշրջությունը. այստեղ զգալի է Եգիպտոսում կուտակված փորձը, եւ պատրաստակամությամբ է ընդունվել հայկական կողմի` փորձի փոխանակման առաջարկը այդ ոլորտում գործակցությունը խորացնելու ուղղությամբ. «Մենք ունենք բավական ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտ, որն այսօր լրացվեց մի շարք նոր փաստաթղթերովե,- նշեց ՀՀ նախագահը` տեղեկացնելով, որ իր հետ Եգիպտոս է ժամանել հայ գործարարների ներկայացուցչական խումբ, որոնք եգիպտացի իրենց գործընկերներին ծանոթացրել են Հայաստանում առկա հնարավորությունները, քննարկել փոխգործակցության հնարավորությունները: «Մենք պետք է փորձենք կառավարությունների կողմից աջակցելով ճանապարհ հարթել այդ համագործակցության համարե,- նշեց Ռ. Քոչարյանը Նույն օրը ՀՀ նախագահը հանդիպում ունեցավ ԵԱՀ Ժողովրդական ժողովի նախագահ դոկտոր üաթհի Սուրուրի հետ, որի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային եւ երկկողմ համագործակցության հարցեր: ՀՀ նախագահի այցի ծրագրում ներառված էին նաեւ այցելություններ պատմամշակութային հուշարձաններ. մասնավորապես Ռ. Քոչարյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը եղան Ցիտադելում` Մուհամադ Ալիի ամրոցում, Եգիպտոսի ազգային թանգարանում, այցելեցին բուրգեր: ՀՀ նախագահը նաեւ հարցազրույց է տվել ՄԵՆԱ միջարեւելյան լրատվական գործակալություանը: ՀՀ նախագահների հանդիպումներին ու այցերին զուգահեռ` տեղի են ունենում տարբեր միջոցառումներ: Մասնավորապես` ապրիլին 15-ին Կահիրեի օպերայի ազգային թատրոնի բակում հանդիսավորությամբ բացվեց հայ եւ եգիպտացի ժողովուրդների բարեկամությունը հավերժացնող հուշակոթողը, որը հեղինակել է ալեքսանդրահայ Սարգիս Թոսունյանը: Արամ Խաչատրյանի «Գայանեե բալետը ներկայացվեց Հայաստանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգայի ակադեմիական թատրոնը: Վերջինս մեկ ներկայացում կունենա նաեւ Ալեքսանդրիայում: Ապրիլի 16-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լուքսոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում