Հասարակական

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը սեպտեմբերի 9-ին Պիք‎ýայայի վանքի հայրապետական ամառանոցում ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ճորճոս Փուքամիսասին` քննարկելու Լիբաբանում ստեղծված իրադրությունը, մասնավորապես այդ երկրում առկա խաղաղապահ ուժերին թուրքական զորախմբի մասնակցության հարցը: Ինչպես տեղեկացրին «Արմենպրեսե-ին, այս առնչության վեհափառ հայրապետը իր մտահոգությունն է հայտնել` տարակուսելով, թե ինչպես «մարդկանց իրավունքները ոտնահարող պետությունը, պետություն« որի պատմության էջերը այլ ազգերի եւ ժողովուրդների արյունահեղությունների պատկերներով են լեցուն եւ որը ցեղասպանություն Է իրագործել հայ ժողովուրդի դեմ ու տակավին անպատիժ է մնացել, կարող է մասնակցել արդարություն եւ իրավունք հաստատող խաղաղապահ ուժերինե: Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրի քաղաքական իրադրությանը եւ Միջին արեւելքի նոր զարգացումներին առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում