Պաշտոնապես մեկնարկեց «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. կառուցենք հավատովե շինարարական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան): Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ այսօր տեղի ունեցավ «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. կառուցենք հավատովե շինարարական ծրագրի բացման պաշտոնական արարողությունը: Այս տարվա ապրիլի 20-ին Հայ առաքելական եկեղեցու եւ «Հաբիթաթե քրիստոնեական բարեգործական կազմակերպության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում իրագործվող այս ծրագրով մինչեւ տարեվերջ հայաստանցի կարիքավոր ընտանիքների համար կկառուցվի 37 տուն: Ի դեպ, կառուցվող 37 բնակարանները խորհրդանշում են Հայ առաքելական եկեղեցու 36 թեմերը եւ Մայր աթոռ Սբ Էջմիածինը: Մինչեւ այս շաբաթվա վերջ նոր բնակարանով կապահովվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 24 կարիքավոր ընտանիք: Մյուս 13 բնակարանները մինչեւ այս տարվա ավարտը կկառուցվեն Հայաստանի տարբեր մարզերում: Իր օրհնությունը բերելով իրագործվող ծրագրին եւ դրա մասնակիցներին` վեհափառը իր գոհունակությունը եւ շնորհակալությունը հայտնեց «Միջազգային Հաբիթաթե-ի, Եկեղեցիների ազգային խորհրդի ներկայացուցիչներին, որոնք «տարիներ շարունակ սերտորեն համագործակցում են մեր թեմերի, եկեղեցականների եւ համայնքների հետե: Վեհափառ հայրապետը իր գնահատանքի խոսքը հղեց նաեւ այս ծրագրի բոլոր նվիրատուներին, հովանավորներին եւ մասնակիցներին: Նշելով, որ «այս ծրագիրը յուրաքանչյուր քրիստոնյայի համար առիթ է` արտահայտելու իր ճշմարիտ ինքնությունը, իր հավատարմությունը դրսեւորելու Տիրոջ պատվիրաններին եւ պատգամներինե, վեհափառը հորդորեց բոլոր հայորդիներին` իրենց մասնակցությունը բերելու «այս օրհնյալ եւ աստվածահաճո գործինե, քանզի «հավատքը արժեվորվում է, երբ այն վերածվում է գործի, եւ սա առիթ է, որ մենք օգտվենք եւ մեր հավատո զգացումը գործի եւ արդյունքի վերածենքե: Հայրապետը համոզմունք հայտնեց, որ Հայ առաքելական եկեղեցու եւ «Հաբիթաթե-ի համագործակցությունը կշարունակվի, եւ առավել մեծ թվով բնակարաններ կկառուցվեն հայաստանցի կարիքավոր ընտանիքների համար: Ծրագրի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 5-ին կայցելի Գավառ:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները