Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կմասնակցի Աստանայումկայանալիք Ավանդական եւ համաշխարհային կրոնների կրոնապետերի 2-րդհամագումարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 8-10-ը Սիդնեյ կատարած հայրապետական այցի ընթացքում իր օրհնությունն է բաշխել ավստրալահայ հավատավոր հայ համայնքին եւ մասնակցել Համազգայինի Արշակ եւ Սոýի Գալստան դպրոցի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին։ Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո կենտրոնից, այսօր Նորին Սրբությունը Սիդնեյից կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, ուր սեպտեմբերի 12-14-ը տեղի է ունենալու Ավանդական եւ համաշխարհային կրոնների՝ քրիստոնյա, մուսուլման, հուդայական, բուդդիստ, հինդու եւ այլ կրոնապետերի 2-րդ համագումարը։ Առաջին համագումարը տեղի է ունեցել 2003 թ. սեպտեմբերի 23-24-ին, Աստանայում՝ միջազգային երկխոսության մեջ ընդգրկելով համաշխարհային կրոնների առաջնորդներին: Ամենայն Հայոց հայրապետի գլխավորած պատվիրակության կազմում են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը, ԱՄՆ Արեւելյան թեմի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Վիգեն եպս. Այքազյանը եւ Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հովակիմ վրդ Մանուկյանը: Սեպտեմբերի 12-ին Աստանայում Վեհափառ Հայրապետը հանդես կգա «Հավատքի ազատություն եւ հարգանք այլադավանների նկատմամբե խորագրով բանախոսությամբ: Համագումարի ավարտին կրոնական առաջնորդները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում