Գարեգին Բ. «Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանըե

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան): «Կխնդրեի Ադրբեջանի մուýթիին, որ իր ջանքներն ուղղեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելուն: Ժողովուրդները ձանձրացել են սպանության լեզվիցե,- այսօր Մայր Աթոռում կայացած մամուլի ասուլիսում ասաց Սիրիայի Արաբական Հանրապետության մուýթի Շեյխ Ահմադ Բադր ալ-Դին Հասսունը` անդրադառնալով Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի այն հայտարարությանը, թե ինքը կարող է ջիհադ հայտարարել հայերի նկատմամբ: Իր կարծիքը հայտնելով այդ հարցի առնչությամբ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց, որ «նման հայտարարությունը, բնականաբար, չի նպաստում այնպիսի մթնոլորտի ձեւավորմանը, որ հնարավոր լինի խաղաղ գործընթացներով կարգավորել հակամարտությունըե: Նշելով, որ բացատրություն չունի նման արտահայտության համար, վեհափառ հայրապետն ընդգծեց, որ «մենք քարոզում ենք խաղաղություն, սեր եւ եղբայրություն: Եվ այս հասկացությունները տեղ չեն թողնում պատերազմի, ավերի եւ արյան հեղումներիե: Ադրբեջանի կրոնապետի հետ հանդիպելու հավանականության առնչությամբ հայրապետը նշեց, որ թեեւ պարբերաբար տեղի են ունենում Կովկասի հոգեւոր առաջնորդների հանդիպումներ, սակայն առաջիկայում նման հանդիպում չի նախատեսվում: Ինչեւէ, մինչեւ տարեվերջ «վստահաբար, նման առիթ կներկայանաե: Հայկական կողմը կարեւորեց մուýթիի այցը այն առումով, որ առաջին անգամ Հայաստան է այցելում ոչ քրիստոնյա կրոնապետ, ինչով նոր էջ եւ ճանապարհ է բացվում «մեր եկեղեցու եւ այդ աշխարհի հարաբերությունների մեջե: Կարեւորելով կրոնների համագործակցությունը, կրոնների միջեւ ընթացող երկխոսության սերտացումը` վեհափառը նշեց, որ «հայ եկեղեցին, որ ունի համայնքներ արաբական տարբեր երկրներում եւ աշխարհի տարբեր պետություններում, այս հնարավորությունը պետք է կարողանա լավագույնս օգտագործել, հարաբերություններ մշակել, համագործակցությունը զորացնելե: Ըստ հայրապետի, «այդպես մեր նպաստը կարող ենք բերել ժողովուրդների բարի հարաբերությունների կերտման գործին, նրանց համագործակցությանը եւ աշխարհում խաղաղության հաստատմանըե: Այս այցը հնարավորություն է ընձեռում առավել սերտ համագործակցելու Սիրիայի կրոնապետի եւ նրա իշխանության ներքո գործող կառույցների հետ, կազմակերպելու հոգեւորականների փոխայցելություններ, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում եւ բնագավառներում փոխհամագործակցության ծրագրեր մշակելու: «Մենք գիտակցում ենք կրոնապետերի դերի կարեւորությունն այսօրվա աշխարհում ժողովուրդների փոխհամագործակցության եւ խաղաղ կյանքի ապահովման խնդիրներումե,- ընդգծեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հանդիպման վերջում Սիրիայի հոգեւոր առաջնորդը Գարեգին Բ-ին հանձնեց հուշանվեր, որի վրա փորագրված էին Ղուրանից բառեր` «Աստվածն է լույսը, լույսը երկինքների եւ երկրներիե` ասելով, որ «լույսը հեռացնում է խավարը: Եթե անգամ արեւի լույսը խաղարի, Աստծո լույսը մեր սրտերում միշտ վառ էե: Հիշեցնենք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության մուýթի Շեյխ Ահմադ Բադր ալ-Դին Հասսունը սեպտեմբերի 2-ին Հայաստան է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի պաշտոնական հրավերով` կրոնների միջեւ երկխոսության եւ համագործակցության նպատակով:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա