Շառլ Ազնավուրը կրկին երգելու է Երեւանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Երեւանցիները սեպտեմբերի 30-ին նորից կունկնդրեն մեր մեծ հայրենակից Շառլ Ազնավուրին, սակայն այս անգամ ոչ թե համերգասրահում, այլ՝ Հանրապետության հրապարակում: Երգչի իմպրեսարիո Լեւոն Սայանի նախաձեռնությամբ նա եւ üրանսիայից ժամանած մյուս արտիստները հանդես են գալու üրանսիայում Հայաստանի տարվա բացմանը նվիրված արարողության ժամանակ, որի մասնակիցների թվում են լինելու üրանսիայի եւ Հայաստանի նախագահներ Ժակ Շիրակը եւ Ռոբերտ Քոչարյանը: Շառլ Ազնավուրը, որը ներկայումս կրում է նաեւ Հայաստանի պատվո դեսպանի տիտղոսն արտասահմանում, առաջին անգամ երեւանցիների հետ հանդիպել է 1964 թվականին, երբ մի քանի համերգներ է տվել ներկայիս «Արամ Խաչատրյանե համերգասրահում: Այնուհետեւ շատ երկար ընդմիջում է եղել, եւ հայրենի բեմում նորից երգելու կարոտի մասին նա խոսել է 1982 թվականին Փարիզում «Արմենպրեսե-ի թղթակցի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Երկրորդ հանդիպումը, որը կայացել է 1989 թվականի փետրվարին, ավաղ, այլեւս համերգային չէր. նա եկել էր, շրջել երկու ամիս առաջ Հայաստանին պատուհասած երկրաշարժից տուժած Լենինականում, Սպիտակում եւ այլուր, իր օգնությունն առաջարկել` ստեղծելով «Ազնավուրը` Հայաստանինե բարեգործական կազմակերպությունը: Հետագայում նա մի քանի անգամ եւս այցելել է Երեւան, ըստ որում, մեկ անգամ համերգ տվել մայրաքաղաքի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: Տպավորիչ էր 2001 թվականի այցը, երբ Շ. Ազնավուրը Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ իր հայտնի «Ավե Մարիաե երգն է կատարել Ծիծեռնակաբերդում` Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի հավերժական կրակի մոտ: Շ. Ազնավուրի ընտանիքի կյանքում հիշատակվում է մի հետաքրքրական փաստ. Հայաստանի արխիվում պահպանվում է վկայություն այն մասին, որ Ազնավուրները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատրաստվում էին ներգաղթելու Խորհրդային Հայաստան: Ի դեպ, Շառլ Ազնավուրի երեւանյան նոր ելույթի վերաբերյալ օրերս «Մոսկվաե կինոթատրոնում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ իր հիացմունքն է հայտնել փարիզաբնակ կինոբեմադրիչ Սերժ Ավեդիկյանը: «Ապշել կարելի է` նրա եռանդը տեսնելով. սեպտեմբերի 25-ին համերգ է տալիս ԱՄՆ-ում, մի քանի օր անց՝ Երեւանում: Իսկ տարիքը քիչ չէ, ութսուներկուսն անցել էե: Ս. Ավեդիկյանը հիշել է նաեւ 1989 թվականին երկրաշարժի վերաբերյալ Շ.Ազնավուրի գրած «Քեզ համար, Հայաստանե երգի ձայնասկավառակի ստեղծումը, որին շատ անվանի արտիստների հետ՝ Ադամո, Ժիլբեր Բեկո, Ջոնի Հոլիդեյ, Ռոբեր Օսեյն, Պատրիսիա Կաաս, Սերժ Լամա, Միրեյ Մաթիո, Պիեռ Ռիշար, Միշել Սարդու, Ռոզի Վարդ եւ ուրիշներ, մասնակցել է նաեւ ինքը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան