ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հրամանագրով Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին շնորհվել է Բարեկամության շքանշան
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հրամանագրով Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին շնորհվել է Բարեկամության շքանշան: Ինչպես տեղեկացանք Կրեմլի մամուլի ծառայությունից, այն շնորհվել է ռուս- հայկական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում կաթողիկոսի ունեցած մեծ ավանդի համար: