ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտներում այս տարի դիմորդների աճ է նկատվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Պետրոսյան): ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններում այս տարի դիմորդների աճ է նկատվել: 2006-2007 ուսումնական տարում Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սովորելու հայտ է ներկայացրել շուրջ 500 դիմորդ: Արդեն քննություններ հանձնածներից բուհ է ընդունվել 290 հոգի, նրանցից 95-ն ընդունվել է մոտորահրաձգային, իսկ 195-ը` հրետանային բաժիններ: Ինստիտուտի տնօրենի տեղակալ Վարդան Հարությունյանը «Արմենպրեսե-ի թղթակցին տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի դիմումների քանակն ավելացել է շուրջ 50-ով, բոլորն էլ քննությունները հանձնել են միաժամանակ, եւ ըստ նրանց քննական արդյունքների ու նախասիրությունների է որոշվել, թե որ բաժնում են ընդգրկվելու: Վ.Հարությունյանը նշեց, որ այս տարի դրական տեղաշարժ է նկատվել ոչ միայն դիմորդների թվում, այլեւ նրանց պատրաստվածույթյան առումով: Նրանք նախապես անցել են բուժզննում ու ýիզիկական պատրաստության ստուգում, իսկ քննություններ հանձնել են «Մաթեմատիկաե, «üիզիկաե, «Հայոց լեզուե առարկաներից: Ինստիտուտ ընդունվողները սովորելու են անվճար համակարգով, նրանց տրամադրվում է հագուստ, սնունդ` ապահովելով նաեւ կեցության պայմանները: Բացի կրթաթոշակից, լավագույն ուսանողները ստանում են նաեւ հավելյալ կրթաթոշակ: Ի դեպ, ներկայում ազգային բանակի սպաների 30 տոկոսը ռազմական ինստիտուտի սաներն են: Նրանք ուսման ավարտից հետո ստանում են լեյտենանտի կոչում եւ որպես դասակի հրամանատար` ծառայության նշանակվում ՀՀ զինված ուժերում: Լավ եւ գերազանց առաջադիմություն ունեցող կուրսանտներին բացի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներից կամավորության սկզբունքով ինստիտուտում հնարավորություն է ընձեռվում սովորել նաեւ գերմաներեն, ýրանսերեն, հունարեն ու պարսկերեն: ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտում դիմորդների թիվը նույնպես աճում է. 2006- 07 ուստարում այն շարունակում է ավիացիոն (ուղղաթիռների շահագործման մեխանիկ եւ օդաչու), կապի եւ հակաօդային պաշտպանության սպաներ պատրաստել: Ինստիտուտի պետի ուսումնական եւ գիտական գծով տեղակալ, փոխգնդապետ Զավեն Հակոբջանյանն ասաց, որ այս տարի հայտ է ներկայացրել 175 դիմորդ, նրանցից բուհ է ընդունվել 55-ը: Նրա խոսքով, դիմորդներն արդեն անցել են բժշկական զննություն եւ քննություններ հանձնել «Հայոց լեզուե, «Մաթեմատիկաե առարկաներից: Ստուգվել է նաեւ նրանց ýիզիկական պատրաստվածությունը (վազքի, ձգումների միջոցով): Ավիացիոն ýակուլտետի դիմորդները քննություն են հանձնում նաեւ ռուսերենից: Բուհի այս առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ նրանք սովորում են ռուսական արտադրության տեխնիկայի վրա ու այդ լեզվին տիրապետումն անհրաժեշտ է` չնայած դիմորդներն այնքան էլ լավ արդյունքներ չեն ցուցաբերում այդ առարկայից: Այս բուհում եւս ուսումն անվճար է:

Հայերեն

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»

ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները QUAD ձևաչափով հանդիպում են անցկացրել

Երևանում հրդեհի հետևանքով այրվել է երկու կրպակ

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ ներկայացուցիչն անդրադարձել են «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին

ԱՄՆ 22 նահանգ հայց է ներկայացրել դատարան՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության շնորհումը դադարեցնելու՝ Թրամփի հրամանագրի պատճառով

Ազգային ժողովի նիստ. ՈՒՂԻՂ

Հեղափոխությունից հետո ՀՀ կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել․ Փաշինյան

Պետք է ռելիկտային գործելակերպից անցում կատարենք պետության հարատևության գործելակարգին․ Նիկոլ Փաշինյան

Ամերիկյան ինդեքսները աճել են - 21/01/25