ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Պետրոսյան): ՀՀ պաշտպանության
նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններում այս տարի
դիմորդների աճ է նկատվել: 2006-2007 ուսումնական տարում Վ.Սարգսյանի անվան
ռազմական ինստիտուտում սովորելու հայտ է ներկայացրել շուրջ 500 դիմորդ: Արդեն
քննություններ հանձնածներից բուհ է ընդունվել 290 հոգի, նրանցից 95-ն
ընդունվել է մոտորահրաձգային, իսկ 195-ը` հրետանային բաժիններ: Ինստիտուտի
տնօրենի տեղակալ Վարդան Հարությունյանը «Արմենպրեսե-ի թղթակցին տեղեկացրեց, որ
նախորդ տարվա համեմատ, այս տարի դիմումների քանակն ավելացել է շուրջ 50-ով,
բոլորն էլ քննությունները հանձնել են միաժամանակ, եւ ըստ նրանց քննական
արդյունքների ու նախասիրությունների է որոշվել, թե որ բաժնում են ընդգրկվելու:
Վ.Հարությունյանը նշեց, որ այս տարի դրական տեղաշարժ է նկատվել ոչ միայն
դիմորդների թվում, այլեւ նրանց պատրաստվածույթյան առումով: Նրանք նախապես
անցել են բուժզննում ու ýիզիկական պատրաստության ստուգում, իսկ քննություններ
հանձնել են «Մաթեմատիկաե, «üիզիկաե, «Հայոց լեզուե առարկաներից: Ինստիտուտ
ընդունվողները սովորելու են անվճար համակարգով, նրանց տրամադրվում է հագուստ,
սնունդ` ապահովելով նաեւ կեցության պայմանները: Բացի կրթաթոշակից, լավագույն
ուսանողները ստանում են նաեւ հավելյալ կրթաթոշակ: Ի դեպ, ներկայում ազգային
բանակի սպաների 30 տոկոսը ռազմական ինստիտուտի սաներն են: Նրանք ուսման
ավարտից հետո ստանում են լեյտենանտի կոչում եւ որպես դասակի հրամանատար`
ծառայության նշանակվում ՀՀ զինված ուժերում: Լավ եւ գերազանց առաջադիմություն
ունեցող կուրսանտներին բացի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներից
կամավորության սկզբունքով ինստիտուտում հնարավորություն է ընձեռվում սովորել
նաեւ գերմաներեն, ýրանսերեն, հունարեն ու պարսկերեն:
ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտում դիմորդների թիվը նույնպես աճում է. 2006-
07 ուստարում այն շարունակում է ավիացիոն (ուղղաթիռների շահագործման մեխանիկ
եւ օդաչու), կապի եւ հակաօդային պաշտպանության սպաներ պատրաստել: Ինստիտուտի
պետի ուսումնական եւ գիտական գծով տեղակալ, փոխգնդապետ Զավեն Հակոբջանյանն
ասաց, որ այս տարի հայտ է ներկայացրել 175 դիմորդ, նրանցից բուհ է ընդունվել
55-ը: Նրա խոսքով, դիմորդներն արդեն անցել են բժշկական զննություն եւ
քննություններ հանձնել «Հայոց լեզուե, «Մաթեմատիկաե առարկաներից: Ստուգվել է
նաեւ նրանց ýիզիկական պատրաստվածությունը (վազքի, ձգումների միջոցով):
Ավիացիոն ýակուլտետի դիմորդները քննություն են հանձնում նաեւ ռուսերենից:
Բուհի այս առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ նրանք սովորում են
ռուսական արտադրության տեխնիկայի վրա ու այդ լեզվին տիրապետումն անհրաժեշտ է`
չնայած դիմորդներն այնքան էլ լավ արդյունքներ չեն ցուցաբերում այդ առարկայից:
Այս բուհում եւս ուսումն անվճար է: