Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական գիր է հղել «Արմավիաե ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական գիր է հղել «Արմավիաե ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամուլի դիվանից, գրում ասված է. «Խոր վշտով տեղեկացանք Երեւան-Սոչի ուղերթի օդանավի կործանման եւ բազմաթիվ զոհերի մասին: Սգում ենք այս մեծ ու անսպասելի կորուստն աղետից զոհվածների հարազատների եւ համայն մեր ժողովրդի հետ: Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության եւ Գերագույն հոգեւոր խորհրդի` Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների բոլոր հարազատներին ու մերձավորներին: Աղոթում ենք առ Աստված, որ իր երկնային բարձունքներում լույսերի մեջ ընդունի զոհվածների հոգիները եւ պարգեւի երանական խաղաղություն: Հայցում ենք, որ Տերը Սուրբ Հոգու շնորհով համբերություն եւ մխիթարություն պարգեւի հանգուցյալների հարազատներին` վերապրելու կորստյան վիշտը: Մշտահունչ աղոթք եւ աստվածային օրհնություն աղետից զոհվածների հիշատակին: Ամենե