Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 մԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական ծառայությունից, ուղերձում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում եւ շնորհավորում համայն մեր ժողովրդին Հաղթանակի տոնի եւ Շուշիի ազատագրման օրվա առիթով: Հայրենասիրության ու անձնվիրումի փառապանծ վկայություններով եւ հերոսների անմահ հիշատակի ոգեկոչումով ենք նշում Հաղթանակի տոնն ու Շուշիի ազատագրումը` աղոթքով հիշելով խաղաղ ապրելու ձգտումով ու կամքով պայքարած բոլոր նվիրյալներին: Հայրենական Մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում մեր Սուրբ Եկեղեցու օրհնությամբ են հաղթանակներով պսակվել Հայրենիքի պաշտպանների ջանքերը` հանուն նոր կյանքի հույսերի ու ազգային իղձերի իրականացման: Ի խորոց սրտի աղոթում ենք փառքով զոհվածների հոգիների հանգստության համար և հայցում Բարերար Աստծուց, որ խաղաղ պահի աշխարհը, մեր Հայրենիքը և ամենառատ Իր օրհնությամբ հաստատի ժողովուրդներին սիրո ու եղբայրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում