Հասարակական

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենն ուշացած արձագանքել է Արամ Ա կաթողիկոսի` Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման վերաբերյալ նամակին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախիջեւանի Հին Ջուղայի հուշարձանների ոչնչացման վերաբերյալ Արամ Ա կաթողիկոսի նամակ-ահազանգին պատասխանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենը: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին Անթիլիասից, կաթողիկոսին ուղղված նամակում ասվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրինությունը «հատուկ կարեւորությամբ նկատի է ունեցել Ձեր նամակը եւ Ադրբեջանի պատկան իշխանությունների հետ կապի մեջ է` այս կարեւոր մշակութային ժառանգության պահպանման խնդրով տեղեկություններ ստանալու համարե։ «Հարմար ժամանակին տեղյակ կպահենք Ձեզ` Ադրբեջանի հետ ունեցած խորհրդակցությունների մասինե,-ասված է նամակում։ Հիշեցնեք, որ Արամ Ա կաթողիկոսը, խաչքարերի քանդման օրն իսկ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդից իմանալով այդ մասին, նամակ էր հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենին` պահանջելով նրա անմիջական միջամտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում