Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել էՎիթենբերգի կոնýերանսի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ապրիլի 23-ին ընդունել է 2005 թ. Գերմանիայում կազմակերպված Վիթենբերգի կոնýերանսի 30 մասնակիցների, որոնք ուխտի էին եկել Հայաստան: Մասնակիցների թվում էին պրոý. Հերման Գոլցը, «Լեփսիուսի տուն-թանգարան Պոտսդամե միության առաջին նախագահ Հ. Շուլցը եւ Վիթենբերգի ակադեմիայի տեսուչ Ջ. Գոպýերտը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամուլի դիվանից, ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն է հայտնել նրանց այն ծառայությունների համար, որ մատուցում են հայ ժողովրդին եւ ողջ աշխարհին` «մարդկային կյանքից ներս խարսխելով աստվածասիրության եւ մարդասիրության արժեքներըե։ «Հաճելի էր մեզ, որ աղոթակից եղաք այսօր սրբազան արարողության ընթացքին եւ մեր միությունը կատարյալ եղավ աղոթքով: Մենք միասնաբար մեր աղոթքը երկինք բարձրացրեցինք` մեր մտածումները հառած ապրիլի 24-ի ողբերգություններին, եւ Աստծուց հայցեցինք, որ խաղաղ պահի աշխարհը, սիրո եւ եղբայրության մեջ, որպեսզի ազգերը հեռու մնան նման չարիքներից ու ողբերգություններիցե,- ասել է Նորին սրբությունը: Ուխտավորները, հայաստանյան այցի համար ընտրելով ապրիլյան այս օրերը, նպատակ ունեին նաեւ մասնակցելու ապրիլ 24-ին Մեծ եղեռնի բյուրավոր նահատակների հիշատակի արարողություններին: Հարկ է նշել, որ պրոý. Հերման Գոլցի կողմից կատարված Յ. Լեփսիուսի արխիվների ուսումնասիրությունը հիմք է հանդիսացել 2005 թվականին Գերմանիայի Բունդեսթագում 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստթաղթի ընդունման համար:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները