Ծաղկազարդի տոնի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը օրհնության խոսք է հղել բոլոր մանուկներին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկազարդի օրը` ապրիլի 9-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես Մանուկների օրհնության օր: Նկատի է առնվել այն հանգամանքը, որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակել են «Օրհնությո՜ւն Դավթի որդունե: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամուլի դիվանից, Ծաղկազարդին Հայաստանյայց առաքելական բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնություն: Այդ կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը օրհնության խոսք է հղել բոլոր երեխաներին, որտեղ նշված է, որ եկեղեցիներում Տիրոջ հանապազ օրհնությունը վերստին կբաշխվի երեխաներին, որպեսզի նրանք հասակ առնեն լի հավատքով, շնորհներով եւ իմաստությամբ, իրենց կյանքով ու գործերով դառնան մեր Սուրբ եկեղեցուն ու ժողովրդին արժանի զավակներ: «Ի խորոց սրտի աղոթում ենք առ Բարեգութն Աստված, որ ամենախնամ իր Սուրբ աջի հովանու ներքո պահի, պահպանի աշխարհի բոլոր երեխաներին, օրհնի նրանց կյանքի ճանապարհը երջանկությամբ, բարիով ու բարիքովե,- ասված է օրհնության խոսքում: Ծաղկազարդը Մեծ պահքի յոթերորդ կիրակին է, հիշատակը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտք գործելու: Այդ տոնին հաջորդում է Ավագ շաբաթը, ուր հիշվում են Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերը: Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն, ապա անդաստանի` աշխարհի չոր կողմերի օրհնության արարողություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք անպտուղ էին եւ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը, իսկ ոստի սնամեջ լինելը` հոգով աղքատությունն է, որն ունեցողներին երանի է տալիս Տերը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները