Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբկատարվել է Երեւանի Էրեբունի համայնքի եկեղեցու հիմնարկեքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ այսօր կատարվել է Երեւանի Էրեբունի համայնքի Սբ Մեսրոպ եկեղեցու հիմնարկեքը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամուլի դիվանից, արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ այլք: «Մենք հավատում ենք, որ հիմնարկեքի սրբազան արարողությամբ հաստատուն պիտի լինեն այս եկեղեցու հիմերը, եւ այն օրավուր առավել պիտի ամրանա ու զորանա մեր զավակների հոգեբուխ աղոթքներովե,- ներկաներին ուղղված խոսքում ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Ի դեպ, Սերժ Սարգսյանը, եւ վերոնշյալ մյուս անձինք կառուցվող եկեղեցու կնքահայրերն են դարձել, ինչի կապակցությամբ արժանացել են Նորին սրբության գնահատանքին: Վեհափառի բարձր գնահատանքին են արժանացել նաեւ եկեղեցու ճարտարապետներ Արտակ Ղուլյանն ու Գրիգոր Նալբանդյանը, ինչպես նաեւ շինարարությունն իրականացնող «Բազմաշինե կազմակերպությունը։ Նշենք, որ եկեղեցին կառուցվում է ամերիկահայ բարերարներ Սարգիս եւ Բոբի Հակոբյանների հովանավորությամբ։ Տաճարի կառուցումը նախատեսվում է ավարտել երկուսուկես տարուց:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները