Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը 2006 թվականը հռչակել է «Հայ դպրոցի տարիե

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հայրապետական հատուկ գրով 2006 թվականը հռչակել է «Հայ դպրոցի տարիե: Վեհափառ Հայրապետը խոսելով հայ դպրոցի կյանքի ու առաքելության մասին« այն բնորոշել է որպես հայության ամրոց, հայ գաղութի խարիսխ, Հայաստանի հզորության երաշխիք: Իր օրհնության գրում կաթողիկոսը հայ դպրոցի հզորացումը դիտում է որպես համազգային պարտավորություն։ Այս գործում Վեհափառ Հայրապետն առաջնահերթություն է համարում աշակերտության թվի աճը« կրթական նոր համակարգի ստեղծումը« հայեցի դաստիարակության վերակազմակերպումը« նոր դպրոցների կառուցումը, ուսուցիչների վերաորակավորումը եւ այլն: Կաթողիկոսը նաեւ հորդորել է թեմերին, ազգային իշխանություններին« կրթական մարմիններին հատուկ հոգածության առարկա դարձնել հայ դպրոցը: Ինչպես տեղեկացանք Անթիլիասից, հետեւելով Վեհափառ Հայրապետի խոսքին, 2006թ. ընթացքում հայ դպրոցը հզորացնելուն ուղղված ձեռնարկներ ու աշխատանքներ տեղի կունենան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բոլոր թեմերում: Հիշեցնենք, որ 2005 թվականը Արամ Ա-ն հռչակել էր «Ազգային պահանջատիրության տարիե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում