Հասարակական

Արամ Ա© Կաթողիկոսն ընդունել է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղարին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Արամ Ա© Կաթողիկոսը հունվարի 4-ին ընդունել է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղար դոկտոր Կրկես Սալեհին։ Ինչպես տեղեկացանք Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից, ընդհանուր քարտուղարը, որն եկել էր հայկական ծննդյան տոների առթիվ խորհրդի հղած բարեմաղթությունները ներկայացնելու, նպատակ Է ունեցել քննարկելու նաեւ եկեղեցուն առնչվող հատկապես վերակառուցման գործընթացի վերաբերյալ մի քանի խնդիրներ։ Արամ Ա©-ն, տեսակետ հայտնելով խորհրդի վերակառուցման ու նրա ծրագրերի վերադասավորման մասին, մատնանշել է Միջին Արեւելքի եկեղեցիների ծառայությունը հատկապես ժողովուրդին ուղղելու անհրաժեշտությունը։ «Այն կատարելու համար «կենսական է մոտիկից քննել եկեղեցիների առաջնահերթություններն ու սպասումներըե,-ասել է նա: Այդ ուղղության մեջ մասնավորապես Արամ Ա©-ն ընդգծել է քրիստոնեական դաստիարակության, աստվածաբանական կազմավորման, ընկերական ծառայության եւ մարդկային իրավունքի ոլորտները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում