Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնության խոսք է հղել Բանակի օրվա առիթով

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնության խոսքն է հղել Բանակի օրվա առիթով: «Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր քաջարի բանակի զորավարներին եւ մարտիկներին։ Փառք եւ գոհություն Աստծո, որ կազմակերպված եւ զորեղ է մեր բանակը` արթուն պահապանը մեր Հայրենիքի ազատության եւ մեր ժողովրդի խաղաղ ստեղծարար կյանքի: Այսօր Մենք աղոթում ենք, որ Հայոց բանակը առ Հայրենին ջերմ սիրով ու արիության ոգով հավատարմորեն շարունակի հայ զենքի փառքը կերտած մեր պանծալի զորավարների ու անմահ հերոսների ավանդները։ Հայցում ենք, որ Ամենակալն Աստված զորակից լինի հայոց բանակի արիասիրտ զինվորներին, անվրդով պահի երկնառաք խաղաղությունը հայրենի մեր եզերքներում եւ Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդինե,-ասված է կաթողիկոսի ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում