Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Քուվեյթի նոր էմիրին` ընտրվելու կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Քուվեյթի նորընտիր էմիր Շեյխ Սուպահ ալ-Ահմադ ալ-Սուպահին` այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացանք Անթիլիասից, Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքն է հայտնել էմիրին՝ Քուվեյթի հայ համայնքի նկատմամբ պետության ցուցաբերած բարյացակամ ու հոգածու վերաբերմունքի համար։