ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց Է ունեցել Արամ Ա© Կաթողիկոսի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա© Կաթողիկոսի հետ։ Ինչպես տեղեկացանք Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից, Վեհափառ Հայրապետը Նոր Տարվա եւ Աստվածահայտնության տոների առիթով շնորհավորել է ՀՀ Նախագահին` մաղթելով նրան լիակատար հաջողություն ազգային առաքելության գործում։ Վեհափառ Հայրապետն իր ողջույններն ու բարեմաղթանքներն է հղել նաեւ Հայաստանի ժողովրդին։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին շնորհավորել է Վեհափառ Հայրապետին, մաղթելով նրան ծրագրերի իրականացում հոգեւոր եւ ազգային ծառայության գործում։ Հեռախոսային խոսակցության ժամանակ ՀՀ Նախագահն ու Վեհափառը հակիրճ անդրադարձել են նաեւ տարածաշրջանում եւ մասնավորապես Լիբանանում տիրող ընդհանուր դրությանը։