Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Դեկտեմբերի 19-21-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան 2-4 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 2 - 3 աստիճանով: Հիդրոօդերեւութաբանական կանխատեսումներով` վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղաքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում եւ Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` -6 -17, ցերեկը` -1 +4, ցածրադիր մասերում գիշերը՝ -7 -12 , ցերեկը՝ -4 +1, Լոռիում` գիշերը՝ -11-14, ցերեկը`+6 + 11, Տավուշում գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ +9 +12, Արարատյան դաշտում եւ Վայոց Ձորի նախալեռներում գիշերը`-7 -12 , ցերեկը՝ -4 +1, Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ +6 +11 եւ նախալեռներում գիշերը՝ -10 -15, ցերեկը՝ 0 +5 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 2 (2), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 60-90 տոկոսի սահմաններում: Երեւանում դեկտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը՝ -6 -8, ցերեկը՝ -3 -5, երեկոյան կողմ` -4 -6 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ: