Հասարակական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Եռաբլուրե պանթեոնում հարգանքիտուրք մատուցեց արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արման Գասպարյան): ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելեց «Եռաբլուրե պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին: Նախագահին ուղեկցում էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, արտաքին գործերի նախարար, Վարդան Օսկանյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, բարձրաստիճան պաշտոնատար այլ անձիք եւ զինվորականներ: Նրանք ծաղիկներ դրեցին Զորավար Անդրանիկի, սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին ու արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում