«Մոսկվաե կինոթատրոնում կայացավ Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձըե ýիլմի երեւանյան պրեմիերան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (Նազիկ Ասատրյան): Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձըե ýիլմի երեւանյան պրեմիերան տեղի ունեցավ այսօր, «Մոսկվաե կինոթատրոնում: Համաշխարհային բազմաթիվ հեղինակավոր փառատոններին ներկայացված ýիլմը պատմում է հայ անվանի պոետ եւ փիլիսոփա Ջիվանու մասին: «Հայýիլմե կինոստուդիայում նկարահանված ýիլմը, ըստ հեղինակի, բարի, համեստ, առանց մեծ աստղերի եւ խաղարկային վառ տեսարանների է: Այն ժամանակակից կյանքի եւ Ջիվանու արձանի` Երեւանից Ջավախք` Ջիվանու հայրենիք, տեղափոխելու նկարագրությունն է: Թեեւ ýիլմի գլխավոր հերոսը մարդ չէ, այլ արձան, սակայն, նա կարծես վերակենդանանում է եւ վերապրում այսօրվա իրողությունները: Ճանապարհորդությունը ýիլմի բնական ընթացքն է եւ ապահովում է ýիլմի զարգացման անկանխատեսելիությունը: Արձանն «անցնում էե գյուղերով, քաղաքներով, ականատես լինում լավ ու վատին: üիլմում չկան երկխոսություններ, երկար ճանապարհորդությունն ուղեկցվում է Ջիվանու երգերի հնչյուններով, որոնք լսվում են թե’ խնջույքների ժամանակ, թե’ հովիվների, թե’ երեխաների շուրթերից: Կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանի գնահատմամբ, այս ýիլմով հեղինակը վերադարձել է իր ստեղծագործական ակունքներին: «Պոետի վերադարձըե մաքուր վավերագրությունն է` մերկ ճշմարտությամբ, ուր ներկայացված է ազգայինը` բնորոշ յուրահատուկ հումորով: «Շատ սիրեցի այս ýիլմը. դիտելով փառավորվեց հոգիսե,- ասաց նա` ավելացնելով, որ այն հայկական մշակույթի եւ հայ կինոյի «ջրաղացին շատ ջուր կլցնիե: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը ýիլմը դիտելուց հետո կարծիք հայտնեց, որ այն դադարեց հեղինակինը կոչվելուց. «Այն ջավախահայերինն է եւ ընդհանրապես` ամբողջ հայ ժողովրդինըե,- ասաց նա: Հիշեցնենք, որ «Պոետի վերադարձըե Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է երեք լավագույն ýիլմերից մեկը: Այն ցուցադրվել է եվրոպական շուրջ 15 պետություններում եւ դեռ շատ երկրներ կան, որտեղ եւս նախատեսված է ներակայացնել: Ապրիլի 30-ին այն կցուցադրվի նաեւ Վաշինգտոնի ազգային պատկերասրահում` վաշինգտոնյան «Filmfest DCե միջազգային կինոփառատոնի ծրագրի շրջանականերում, իսկ Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում կներկայացվի մրցութային ծրագրում:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը