Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընդունել է Լիբանանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջեýրի üելդմանին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն այսօր իր գրասենյակում ընդունել է Լիբանանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջեýրի üելդմանին: Շուրջ մեկեւկես ժամ տեւած հանդիպման ընթացքում կաթողիկոսն ու դեսպանը քննարկել են Լիբանանի ներքին կյանքին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում նաեւ քաղաքական երկխոսությունների եւ Լիբանանի հայ համայնքի դերակատարությանն առնչվող խնդիրներ: Այս հարցերի կապակցությամբ կաթողիկոսն ու դեսպանն արտահայտել են իրենց կարծիքներն ու պարզել տեսակետները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում