Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորանքներ Է հղել մարտի 8- ի առիթով
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տիկնանց եւ օրիորդաց մարտի 8-ի տոնական առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնություն ու շնորհավորանքներ Է հղել Ն.Ս.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրարք Ամենայն հայոց կաթողիկոսը: «Մեր մաղթանքն է, որ տոնը սկիզբ առնող գարնան հետ ուրախություն բերի բոլոր կանանց, եւ որ նրանց սրտերն ու հոգիները միշտ լուսավորված լինեն հավատի, հույսի ու սիրո երկնառաք շնորհներով: Թող Տերն Ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո քաջառողջ ու երջանիկ եւ եռանդաշատ պահպանի սիրելի մեր մայրերին, քույրերին ու դուստրերին` հանուն արժանավոր զավակների դաստիարակության, ընտանիքի զորացման եւ հայրենական մեր կյանքի շինությանե,-ասված Է ուղերձում: