Հասարակական

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 9-րդ համագումարը նախագահելու է Արամ Ա կաթողիկոսը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 14-23-ը Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքում տեղի կունենա Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 9-րդ համագումարը, որը նախագահելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Համագումարի թեման առնչվում է համաշխարհային զարգացումներին եւ դրանց աստվածաբանական աղերսներին: Ինչպես տեղեկացանք Անթիլիասից, համագումարում Արամ կաթողիկոսը հանդես է գալու առանձին ելույթով: Համագումարին մասնակցելու են շուրջ հինգ հազար պատվիրակներ` եկեղեցիների պաշտոնական ներկայացուցիչներ, մասնագետներ, հրավիրվածներ, այլ կրոնների ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում