Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Ստամբուլի նահանգապետին
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 23-ին Ստամբուլի նահանգապետարանում հանդիպել է նահանգապետ Մուամմար Գյուլերի հետ: Վեհափառ Հայրապետին ուղեկցել են Կ.Պոլսի Հայոց պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաýյանը, ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանը, Թուրքիայում ՀՀ ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը եւ հովվապետական այցի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամուլի դիվանից, Նորին սրբությունը գոհունակություն է հայտնել, որ առիթ է ընծայվել իրեն առավել ծանոթանալու ստամբուլաբնակ հայ համայնքին: Նա նշել է, որ տեղյակ է նրա «հոգեւոր եւ ազգային կյանքիե, խնդիրների մասին եւ հուսով է, որ դրանք բարեհաջող կլուծվեն: Պատասխան խոսքում նահանգապետ Մ. Գյուլերը, ողջունելով Հայոց Հայրապետի այցը Ստամբուլ, հույս է հայտնել, որ երկու ժողովուրդների հարաբերությունները կբարելավվեն: Վեհափառ Հայրապետն այդ կապակցությամբ ընդգծել է, որ նույն ցանկությունն ունի նաեւ հայ ժողովուրդը, եւ համոզմունք է հայտնել, որ այդ հարաբերությունները կբարելավվեն արդարության հիմքի վրա: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետական այցի, ինչպես նաեւ Ստամբուլի նահանգապետարանի գործունեությանն առնչվող հարցեր: