Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է հայկական մեծաթիվ բնակչությամբ հայտնի Քնալը կղզի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում հովվապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն եւ Կ.Պոլսի Հայոց Մեսրոպ արք. Մութաýյան հունիսի 22-ին այցելել են Մարմարա ծովում գտնվող Հեյպել կղզի, ուր եղել են Սուրբ Երրորդություն հույն ուղղափառ վանքում եւ Տիեզերական պատրիարքության հայտնի աստվածաբանական ճեմարանում: Վանքի միտրոպոլիտ վանահայրը ուրախությամբ է ողջունել բարձրաստիճան հյուրերին՝ նշելով, որ Հեյպել կղզու բնակչությունը եւ եկեղեցականները մեծ հարգանքով, խանդավառությամբ ու սիրով են ողջունում Ամենայն Հայոց կաթողիկոսին: Վանահայրը հաստատել է, որ Հայոց Հայրապետի այցը վկայությունն է Ստամբուլի հայ եւ հույն համայնքների միջեւ առկա ջերմ եղբայրության ու սիրո՝ շնորհակալություն հայտնելով Նորից Սրբության պատվավոր այցելության համար: Վեհափառ Հայրապետն իր հերթին գոհունակություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարեւորելով հոգեւորականաց նոր սերնդի պատրաստությունը՝ Եկեղեցուն եւ ժողովրդին ծառայության գործում: Հայոց Հայրապետը մասնավորաբար աղոթել է կղզում գտնվող Տիեզերական պատրիարքարանի ճեմարանի վերաբացման համար, որ 1970-ականներին փակվել էր Թուրքիայի իշխանությունների կողմից՝ նշելով, որ Հայ եկեղեցին միշտ աջակից է Քույր եկեղեցիներին բոլոր դժվարությունների մեջ: Այնուհետեւ հայ եւ հույն պատվիրակություններն այցելել են կղզու պատմական գրադարան եւ ծանոթացել վանական համալիրին: Կեսօրին երկու հայրապետները մեկնել են հայկական մեծաթիվ բնակչությամբ հայտնի Քնալը կղզին եւ այցելել հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Բազում հայորդիներ՝ խմբված հայկական եկեղեցում, ողջունել են հայրապետների եւ Մեսրոպ պատրիարքի այցը ու մասնակցել են համատեղ աղոթքի արարողությանը: Բարեպաշտ հավատավոր իր հոտին Հայրապետական իր խոսքն է ուղղել Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ նշելով, որ իր այցը Թուրքիա հնարավոր դարձավ Տիեզերական պատրիարքի եւ Կ.Պոլսի Հայոց պատրիարքի համատեղ հրավերով, եւ ուրախություն է հայտնել միասնաբար աղոթելու, ինչպես նաեւ հայ եւ հույն եկեղեցիների միջեւ հարաբերություններն ամրապնդելու հնարավորության համար, ինչը կնպաստի Քույր եկեղեցիների միջեւ համագործակցության առավել զարգացմանը: Հղելով Հայրապետական օրհնությունները համախումբ հայորդիներին՝ Վեհափառ Հայրապետն աղոթել է աշխարհում խաղաղության եւ սիրո համար: Նորին Սրբությունը գնահատանքով է նշել, թե որքան հայտնի է պոլսահայ համայնքը իր հավատարմությամբ` հանդեպ Մայր Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ինչպես նաեւ ամուր հավատով եւ սիրով հանդեպ ազգային, մշակությային ու հոգուոր արժեքները: Գարեգին Բ Հայրապետն անդրադարձել է այսօր Կ.Պոլսի հայ համայնքի ազգային կյանքում ունեցած ավանդին, որի շնորհիվ մշտապես պահպանվել է քրիստոնեական կյանքը Ստամբուլում: Նորին Սրբությունը հորդորել է նրանց հավատարիմ մնալ իրենց հավատին եւ հույսին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, արարողությունից հետո ի պատիվ հյուրերի եկեղեցու պարտեզում կազմակերպվել է ընդունելություն:-0-/15/18.20

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա