Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 20-ին կմեկնի Ստամբուլ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Կոնստանտին Ամիրաքյան):Հունիսի 20-28-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կլինի Ստամբուլում: Մայր Աթոռ Սբ Էջմիածնից «Արմենպրեսե-ի թղթակցին տեղեկացրին, որ Հայրապետը այցելության շրջանակներում, հունիսի 20-21-ը կլինի Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս 1-ինի հյուրը: Իրենց հանդիպման ընթացքում հովվապետերը կքննարկեն երկու եկեղեցիներին վերաբերող հարցեր: Հունիսի 22-28-ը Հայոց հայրապետը հավվապետական այցելությամբ կլինի պոլսահայ համայնքում: Նախատեսվում են հանդիպումներ համայնքի հետ, ինչպես նաեւ այցելություններ հայկական կրթօջախներ եւ այլ մշակութային վայրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում