Հասարակական

Հայրապետական այցով Վանաձորում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը

1 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վահագն Անտոնյան)։ Վանաձորում հոկտեմբերի 21-ին նշվեց նորակառույց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման մեկ տարին՝ Նավակատիքը։ Հավատացյալներին իր հայրապետական օրհնությունն էր բերել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Նա ներկա եղավ մատուցված Սբ.պատարագին, օրհնեց մատաղի արարողությունը, խոսքով դիմեց հավաքված հավատացյալներին։ Եկեղեցու ներքնահարկի դահլիճում եկեղեցու երգչախմբի եւ Գուգարաց թեմի մանկական երգչախմբի կատարմամբ հնչեցին եկեղեցական երգեր։ Նավակատիքին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ բարերարները՝ Սարգիս եւ Ռութ Բեդեւյանները, որոնց բարերարությամբ կառուցվել էր եկեղեցին։ Նշվեց, որ բարեգործական ծրագրերը Վանաձորի համար դեռեւս կշարունակվեն. բարերարները խոտացել են համաբուժարան եւ բարեգործական ճաշարան կառուցել, իսկ Գուգարաց թեմի Հայորդյաց տան հիմնարկեքն արդեն այս տարի կլինի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում