Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած Ռումինիայի դեսպան Ն. Իորդակեին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած Ռումինիայի Հանրապետության դեսպան Նիկոլաե Իորդակեին։ Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամուլի դիվանից, հրաժեշտ տալով Ամենայն Հայոց Հայրապետին՝ Ն. Իորդակեն շնորհակալություն է հայտնել Նորին սրբությանն իր եւ իր երկրի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-Ռումինիա հարաբերություններն այսուհետ եւս կզարգանան ինչպես պետական, այնպես էլ միջեկեղեցական մակարդակներով։ «Մեր բարեկամությունը դարերով է փորձված։ Եւ վստահ ենք, որ այն հետագայում առավել կսերտանա ու կխորանաե,- ասել է Վեհափառ Հայրապետը։ Նա գոհունակությամբ նշել է, որ ամեն տարի Մայր Աթոռի երիտասարդ միաբաններ մեկնում են Ռումինիա բարձրագույն ուսումը շարունակելու նպատակով։ Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա առաքելության ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում