Հասարակական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ üրադկովի հետ

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ üրադկովի հետ: Կողմերը նախ գոհունակություն են հայտնել Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների հաջող ընթացքի վերաբերյալ` վստահություն արտահայտելով, որ նույն հաջողությամբ կանցնեն նաեւ տարվա եզրափակիչ միջոցառումները, որոնք կանցկացվեն դեկտեմբերին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում: Ռ. Քոչարյանը եւ Մ. üրադկովն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցության խնդրին` ընդգծելով ընթացիկ տարում ապարանքաշրջանառության զգալի աճը: Որպես համագործակցության հաջողված օրինակ Ռ. Քոչարյանը նշել է վերջերս արդիականացված «Արմենալե-ի գործարկումը, որի հզորությունները թույլ են տալիս թողարկել այլումինե փայլաթիթեղի համաշխարհային արտադրության 2 տոկոսը: ՀՀ նախագահը եւ ՌԴ վարչապետը կարեւորել են ողջ ներդրումային նախագծերի հետագա իրականացումը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՌԴ տրանսպորտի նախագահ, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը, որը ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները` հավաստիացնելով, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախանշված պայմանավորվածությունների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում