Հասարակական

Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսին կշնորհվի Սբ Հակոբ համալսարանի եւ կաթոլիկ աբբայության բարձրագույն պարգեւը` Pax Christi Awards- ը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Մինեսոտայի համալսարանում դեկտեմբերի 6-ին կկայանա Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ի պարգեւատրությունը: Ինչպես տեղեկացանք Անթիլիասից, կաթողիկոսին կշնորհվի Սուրբ Հակոբ համալսարանի եւ կաթոլիկ աբբայության բարձրագույն պարգեւը` Pax Christi Awards-ը: Այս պարգեւը տրվում է հնագույն եկեղեցական ձեռագրերի պահպանման եւ մասսայականացման գործում ունեցած ավանդի համար: Սբ Հակոբ համալսարանական գրադարանում պահվում է հնագույն ձեռագրերի լուսապատճենների աշխարհում ամենամեծ հավաքածուն` մոտ 90 հազար ձեռագիր՝ 30 մլն էջի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում