Հասարակական

Ռոբերտ Քոչարյան. «Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի առնչությամբ մեծ լավատեսություն չունեմե

1 րոպեի ընթերցում

ԱՍՏԱՆԱ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ. Զոյա Բարսեղյան):«Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի առնչությամբ մեծ լավատեսություն չունեմ,- «Արմենպրեսիե հաղորդմամբ՝ ասել Է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Աստանայում տեղի ունեցած ղազախահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:-Համարում Էի, որ 2006 թվականը հնարավորությունների տարի Է մեզ համար. չկային ընտրական գործընթացներ ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, եւ փորձել ենք ակտիվ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ՝ հարցը կարգավորելու ուղղությամբ՝ չի հավողվելե,-նշել Է ՀՀ նախագահը: Նա ընդգծել Է, որ վերջերս երկու երկրների արտգործնախարարները եւս հանդիպումներ են ունենում եւ փորձում քննարկել հարցի հնարավոր կարգավորման ուղիները: «Հնարավոր Է, որ այս ամսվա ընթացքում եւս մեկ հանդիպում ունենան, եւ, եթե այն հույս ներշնչի, որ կարելի Է առաջ շարժվել, ապա չի բացառվում նաեւ իմ հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ նոյեմբերի վերջին՝ Մինսկում: Դեռ որեւԷ հստակություն այստեղ չունենքե,-տեղեկացրել Է Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, վերջին հանդիպումներն առանձնապես մեծ լավատեսություն չեն հաղորդում: «Տպավորությունն այնպիսին Է, որ այս տարվա ընթացքում չհաջողվեց առաջխաղացում ունենալե,-ասել Է ՀՀ նախագահը:-0-/15/

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում