Հասարակական

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում նշվել Է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ԱմենայնՀայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 7-րդ տարեդարձը

4 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նոյեմբերի 6-ին նշել Է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օծման եւ գահակալության 7-րդ տարեդարձը։ Այս առիթով հայոց բոլոր եկեղեցիներում հավարտ Սբ. Պատարագի կատարվել Է Հայրապետական մաղթանք: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սբ. Պատարագ Է մատուցվել հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի։ Պատարագիչն է եղել Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը: Սբ. Պատարագի ավարտին Իջման Սբ. Սեղանի առջեւ կատարվել Է Հայրապետական մաղթանք: Մինչ արարողությունը արտասանած իր քարոզում Աղան Սրբազանն ընդգծել Է այն սրբազան դերն ու նշանակությունը, որ ունեցել եւ ունի հայ ժողովրդի կյանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, եւ կոչ Է արել մշտահունչ աղոթքի, որ Աստված անսասան պահի Մայր Աթոռը եւ երկար ու բեղուն կյանք շնորհի Հայոց Հայրապետին: Շնորհավորելով ազգընտիր Հայրապետին յոթնամյա գահակալության առիթով` Աղան Սրբազանը նշել Է. «Այս յոթ տարիները եկան մեզ ասելու եւ հաստատելու, որ Վեհափառ Հայրապետի հոգատար աջը հովանի է ոչ միայն այս հողատարածքի, ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ Սփյուռքի հայության վրա: Եթե նայելու լինենք անցած յոթ տարիներին, ապա կտեսնենք, թե ինչպիսի վայրերում ու տարածքներում է բնակություն հաստատել Լուսավորչի լույս հավատքը: Այն տաճարները, այն եկեղեցիները, որ կառուցվել են, կառուցվել են, որպեսզի Լուսավորչի հավատքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքը հասնի յուրաքանչյուր հայորդու` լինի Հայաստանի, թե Սփյուռքի մեջե: Վերջում Սրբազան Հայրը ողջ հոգեւոր դասի ու հավատացյալ հոտի կողմից մաղթել Է, որ Վեհափառ Հայրապետի գավազանը մշտապես ծաղկյալ մնա, իսկ աշխատանքի դաշտը` լայն ու ընդարձակ, որպեսզի նա հասնի մեր ժողովրդի ծով կարիքներին: Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության առթիվ Հայ Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին էր բերվել քրիստոնյա աշխարհի կարեւորագույն սրբություններից մեկը` Սկեւռայի մասնատուփը: 1283թ. Սսի Կոստանդին արքեպիսկոպոսի հրամանով ստեղծված եւ 18 սրբերի (Սբ. Պողոս, Պետրոս, Թադեւոս, Բարդուղիմեոս առաքյալների, սբ. Գրիգոր Լուսավորչի, Հակոբ Մծբնա հայրապետի, Հովհան Ոսկեբերանի, սբ. Կատարինեի եւ այլոց) մասունքներ պարունակող Սկեւռայի նշանավոր մասնատուփը 500 տարի համարվում էր կորած: 1884թ. Փարիզում այն գնվում է Բազիլեւսկու բարձրաժեք իրերի հավաքածուից Էրմիտաժի կայսերական հավաքածուի համար: 2000թ. Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցու օծման առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Ռուսաստանի հայոց թեմ կատարած այցի ժամանակ մասունքները էրմիտաժի կողմից նվիրաբերվում են Հայոց Եկեղեցուն եւ պահվում նորաօծ Սբ. Կատարինե եկեղեցում: Վեհափառ Հայրապետի գահակալության 7-րդ տարեդարձի առիթով Սբ. Էջմիածին բերված մասնատուփը մեկ շաբաթ Մայր Տաճարում գտնվելուց հետո կտեղափոխվի Մայր Աթոռի «Ալեք եւ Մարի Մանուկյանե գանձատուն: Հայրապետական մաղթանքն ավարտվել Է Նորին Սրբության օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետն իր ուրախությունն Է հայտնել Սկեւռայի սրբազան մասունքների` Մայր Աթոռ բերվելու կապակցությամբ եւ կոչ արել, որպեսզի «.... ազգս հայոց ուխտի գա, խոնարհում եւ երկրպագություն բերի այս նվիրական մասունքներին, որպեսզի մեր սրբերի հրաշափառ զորությունը հեղվի նրանց կյանքերից ներս, հեղվի իրենց օջախներում եւ հայոց աշխարհում ամենուր: Եվ այդ օրհնության ներքո ապրենք մենք` մեր նվիրյալ ծառայությունը բերելով մեր Եկեղեցուն, մեր հայրենիքին եւ մեր ժողովրդինե: Արարողությանը մասնակցել են Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, ազգային բարերարներ եւ բազմաթիվ հավատացյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում