Հասարակական

Երկօրյա պաշտոնական այցով այսօր Ղազախստան մեկնեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա պաշտոնական այցով այսօր Ղազախստան մեկնեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն ճշմարիտյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Արմենպրեսե-ի թղթակցի հաղորդմամբ, այցի ընթացքում, որ տեղի Է ունենում երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով, հենց այսօր Աստանայում, Ղազախստանի նախագահի «Ակորդաե նստավայրում տեղի կունենա երկու երկրների նախագահների առանձնազրույցը, որին կհետեւեն հայ-ղազախական բանակցություններն՝ ընդլայնված կազմով: Նախատեսվում է համատեղ միջկառավարական փաստաթղթերի ստորագրում եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու, միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության, քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին: Բանակցությունների արդյունքների վերաբերյալ երկու երկրների ղեկավարները հանդես կգան նաեւ համատեղ մամուլի ասուլիսով: Երեկոյան Հայաստանի պատվիրակության անդամները կմասնակցեն Ղազախստանի նախագահի կողմից ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվին տրվող պաշտոնական ճաշին: Վաղն այցի շրջանակներում տեղի կունենան հայ-ղազախական գործարարների կլոր սեղան, ինչպես նաեւ հանդիպումներ գործարար շրջանակների հետ: Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ կդնի Հայրենիքի պաշտպանների հուշարձանին: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա նոյեմբերի 7-ի երեկոյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում