Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն իր մտահոգությունն է հայտնել Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդարանի մոտ տեղի ունեցած հակահայկական ցույցի առնչությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այս օրերին Բրազիլիայում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր մտահոգությունն է հայտնել եւ դատապարտել Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդարանի մոտ տեղի ունեցած հակահայկական ցույցը, որի ժամանակ ցուցարարները կոտրել են Առաջնորդարանի դարպասը: Վեհափառ հայրապետի մտահոգությունն Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցվել Լիբանանում Իրանի դեսպան Մասուուտ Իտրիսիի միջոցով՝ Լիբանանի հայոց առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանի եւ կաթողիկոսարանի դիվանապետ Խաչիկ Տետեյանի կողմից: Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել, որ Իրանի պետական մարմիններն անհապաղ միջամտել եւ ձերբակալել են վայրագություն կատարող ցուցարարներին, սակայն նշել են, որ այսուհետ պետք է կանխվեն նմանօրինակ միջադեպերը։ Դեսպանը ցավել է պատահարի առնչությամբ եւ խոստացել անհապաղ փոխանցել իր պետությանը Վեհափառ Հայրապետի մտահոգությունը՝ նման հակահայ դեպքերը կանխելու նպատակով: Նա ավելացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խտրականություն չի դնում իր քաղաքացիների միջեւ« որոնց մեջ իրենց հայրենասիրությամբ հայերն աչքի են ընկնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում