Արամ Ասատրյանը հերքում է իր կողմից անօրինական փաստաթղթեր պատրաստելու մասին հրապարակումները
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիլիթ Մաճկալյան): «Եկել եմ Հայաստան` ժողովրդիս, ընկերներիս տեսնելու, եւ մարտի 1-ից համենգներով հանդես գալու Սոչիում, Կրասնոդարում, Վլադիվոստոկում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ այլ քաղաքներում` ունենալով ավելի քան 50 համերգե,- իր առաջիկա ծրագրերի մասին տեղեկացրեց երգիչ Արամ Ասատրյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ: Երգիչը համերգներով պատրաստվում է հանդես գալ նաեւ հայրենիքում, բայց միայն աշնանը: Իսկ ընտանիքով Հայաստան վերադառնալ նախատեսել էր դեռեւս նախորդ տարի, բայց դեռեւս ձգձգվում է: «Ես ոչ մի խնդիր չեմ ունեցել իշխանությունների հետ: Մեկնել եմ ԱՄՆ աշխատելու, նաեւ երգելու, ուրախացնելու սփյուռքի հայությանըե,- պարզաբանեց Ա. Ասատրյանը: Նա հերքեց մամուլում եղած այն հրապարակումները, թե հայ արտագաղթածների համար անօրինական փաստաթղթեր է պատրաստում, նաեւ որդու հետ գտնվում է հետախուզման մեջ: «Այդ ամենն ասեկոսեներ են, ես կասեի` նույնիսկ գովազդե,- նշեց նա: Իսկ դատի տալ Ա. Ասատրյանը նրանց չի պատրաստվում: «Մենք բոլորս մեկ դատ ունենք, եւ ես չեմ, որ նրանց պիտի դատեմ: Իմ գործը երգելն է ու իմ ժողովրդին ուրախացնելըե,- ասաց նա: Երգիչը չհերքեց, որ որոշ ամերիկյան հեռուստաընկերություններ անբարյացակամություն են դրսեւորում, եւ մրցանակաբաշխությունների ժամանակ իր ելույթներն ու մրցանակի հանձնման արարողակարգը չեն ցուցադրում: Անդրադառնալով այսօրվա երգիչներին, Ա. Ասատրյանը նշեց, որ բոլորին էլ սիրում եւ ընդունում է: «Այդ մարդն այդպես է երգում, եւ եթե նույնիսկ փոքր-ինչ աղավաղում է, բայց իր երկրպագուն ունի, չպիտի վատաբանելե,- ասաց նա: