Հասարակական

Արամ Ա© կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա© կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին՝ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում «Կատրինաե մրրիկի պատճառած մարդկային ու նյութական ծանր վնասների կապակցությամբ: Նամակում նշվում է© «Խոր ցավով ու տխրությամբ ենք հետեւում այն ողբերգական տեսարաններին, որոնք առաջացել են բնական աղետի հետեւանքով։ Բաժանում ենք տառապանքն ու դժվարությունները բոլոր նրանց, ովքեր տուժել են աղետիցե: Ապա Վեհափառ Հայրապետը ԱՄՆ նախագահին տեղեկացնում է, որ արդեն հանձնարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակա երկու առաջնորդ Սրբազաններին՝ հատուկ կոչերով եւ աշխատանքներով քաջալերել հայ համայնքներին՝ գործուն մասնակցություն ունենալ մարդասիրական աշխատանքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում